ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Դուք կամեցաք, եւ Հայաստանը եղաւ

Դուք կամեցաք, եւ Հայաստանը եղաւ
16.08.2023 | 10:02

«Թիւրքահայոց ազատութեան դատը՝ դատն էր համայն Հայութեան, ազգային իդէալը հաւասարապէս բոցավառում էր ազգի երեք հատուածը եւ ազատագրական շարժման առաջին ծիծեռնակները գալիս - էին երեք տարբեր հատուածներից՝ կազմելու համար մէկ Ուխտ, մէկ անբաժան գերդաստան․․․ Արագ-արագ ծաւալւում, ճիւղաւորւում էր նորածին կազմակերպութիւնը – Հ․ Յ․ Դաշնակցութիւն - որ կոչուած էր համադրելու մէկ հզօր ներդաշնակ հոսանքի մէջ բոլոր ըմբոստ շարժումները, հայ ռազմական կորովի ցիրուցան արտայայտութիւնները, որ ծագում էին թիւրքական ռեժիմի տակ հայրենիքի այլ եւ այլ կէտերում․․․

«Կովկասը եռում էր ծայրէ ծայր, մտաւորականութիւն ու ժողովուրդ համակւում էին նոյն տենդով․․․ Ամբողջ գիտակից երիտասարդութիւնը հպարտ խանդավառ հոլովում էր երեք նուիրական անունները՝ Քրիստափոր, Զաւարեան, Ռոստոմ․․․

«Եւ այն օրերից ի վեր երեք անունները հնչում են միշտ միասին, որպէս անբաժան երրորդութիւն, գաղափարի երեք եղբայրներ, հազար անգամ աւելի սերտ ու սիրով, քան արիւնի եղբայրութիւնը։

«Հայոց կեանքը այնուհետեւ թաւալուեց զոռ, արիւնոտ ծփանքներով, հորիզոնը ստէպ մթագնեց ամենադաժան ռէակսիօնի եւ աղէտի մառախուղով, բայց որքան աւելի խաւար էր հայ երկինքը, այնքան աւելի պայծառ էր այդ երկնքի վրայ շողացող գաղափարային եռաստղը՝ Քրիստափոր, Զաւարեան, Ռոստոմ․․․

«Մաձձինին կրակ ու բոց դարձած արիւնով ոռոգեց Իտալիան ծայրէ ծայր, դաւադրական աղետաւոր փորձերի մէջ ճարակեց իտալական երիտասարդութիւնը եւ իր դէմ յարուցեց ցասման ու նզովքի որոտագին աղաղակ: Մաձձինին, սակայն, մեծացաւ հետզհետէ սերունդների գիտակցութեան մէջ, դարձաւ ընդհանուր պաշտամունքի առարկայ եւ այսօր նրա ծննդավայր Ջենօվայի համալսարանի պատի վրայ դուք կը տեսնէք դրոշմուած այս բառերը․ «VOLESTI E L'ITALIA FU» (ԴՈՒ ԿԱՄԵՑԱՐ ԵՒ ԻՏԱԼԻԱՆ ԵՂԱՒ)։

«Քրիստափորը, Զաւարեանը, Ռոստոմը - մանաւանդ Ռոստոմը - Հայոց Մաձձինին - նոյնպէս երբեմն ամբաստանուել են իրենց յամառ ու անդուլ քարոզչութեան պատճառով, բայց մի օր, անտարակոյս, Մասիսի շուքի տակ, հայկական Սրբատաճարի պատերի վրայ պիտի դրոշմուին նոյն բառերը, որ Մաձձինիի բարեպաշտ հայրենակիցները նուրիրել են «դաւադիր» Մարգարէին, մի օր այդ պատերի վրայ սերունդները պիտի կարդան անունները պաշտելի Երրորդութեան՝ եւ նրանց տակ այս հակիրճ արձանագիրը․ «ԴՈՒՔ ԿԱՄԵՑԱՔ, ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՂԱՒ»։

«Նոր միացեալ ու վերածնող Հայաստանը, արիւնաքամ ու վտիտ, ջարդուած ու վիրաւոր, եւ սակայն, բարձրացած, ազնուացած պայքարով ու

տառապանքով․․․»։

(Վարանդեան, Միքայէլ, «Մեծերից մէկը», «Վերածնունդ» կիսամսեայ հանդէս, Փարիզ, 1919 ապրիլի 1, էջ 95-97)

Կարէն ԽԱՆԼԱՐԵԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 4045

Մեկնաբանություններ