ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

ԲՊՏ-ի տասնօրյա ստուգումների արդյունքում արձանագրվել է շրջակա միջավայրին հասցված ավելի քան 1 մլն դրամի վնաս, պետբյուջե է մուտքագրվել 2,38 մլն դրամ գումար

ԲՊՏ-ի տասնօրյա ստուգումների արդյունքում արձանագրվել է շրջակա միջավայրին հասցված ավելի քան 1 մլն դրամի վնաս, պետբյուջե է մուտքագրվել 2,38 մլն դրամ գումար
04.10.2012 | 12:59

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության (ԲՊՏ) աշխատակիցները սեպտեմբերի 18-29-ին իրականացրած ստուգումների ընթացքում կազմել են 2,48 մլն դրամի վարչական տուգանքի ակտ և հաշվարկել շրջակա միջավայրին հասցված 1,32 մլն դրամի վնաս: Վերոհիշյալ ակտերից 2-ը կազմվել են ջրային ռեսուրսների ոլորտում իրականացրած ստուգումների, 6-ը` ապօրինի ծառահատումների հայտնաբերման ժամանակ:

Ըստ նախարարության մամուլի քարտուղար Հայկ Հակոբյանի, նշված ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում բնապահպաններն առգրավել են 17 կգ ապօրինի որսած խեցգետին և գանձել 100 հազար դրամ: Առգրավված կենդանիները բաց է թողնվել Սևանա լիճ: Ստուգումների ընթացքում բնապահպաններն արձանագրել են նաև որսագողության 3 դեպք: Գանձվել է 150 հազար դրամի վարչական տուգանք, հաշվարկվել` 500 հազար դրամ բնությանը հասցված վնաս:
Նշված ժամանակահատվածում բնապահպանները ձկան ապօրինի որսի դեպք են արձանագրել նաև Վայոց ձորում` հաշվարկելով բնությանը հասցված 35 հազար դրամի վնաս: Առգրավված 35 հատ կողակ ձկնատեսակները սահմանված կարգով ուղարկվել են «Սննդամթերքի անվտանգության մարզային ծառայության» հետազոտմանը:
Վերոնշյալ օրերին Երևանում և Տավուշում առգրավված ապօրինի փայտի համար ութ անձից գանձվել է 800 հազար դրամի վարչական տուգանք և հաշվարկվել 30 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ընդհանուր առմամբ, նշված ժամանակահատվածում ԲՊՏ-ի կողմից ՀՀ պետբյուջե է մուտքագրվել 2,38 մլն դրամ գումար:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 24014

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ