ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 
  • «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հայտարարությունը

    «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հայտարարությունը

    23.02.2013| 18:35
    Հայաստանի Հանրապետության ազատ քաղաքացիներ, «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունը ողջունում է հայ ժողովրդի քաղաքացիական բարձր գիտակցությունը և նրա անկոտրում կամքը արդարության և ազատության նվաճման ճանապարհին:
  • «Բիձեքով, այս քյաչալված մազերով ա՞զգ պիտի պահենք»

    «Բիձեքով, այս քյաչալված մազերով ա՞զգ պիտի պահենք»

    23.02.2013| 18:24
    «ՀՀՇ-ի անդամների 95 տոկոսն ավելի մեծահասակ է, քան հիսուն տարեկանը: Բիձեքով, այս քյաչալված մազերով ա՞զգ պիտի պահենք»,-այս «բացահայտումը» Լևոն Տեր-Պետրոսյանինն է, ով ՀՀՇ համագումարում բառացիորեն ու փաստացիորեն ոչնչացրեց իրեն ծնած-սնած-փայփայած-մեծարած-գլխին դրած մայր-կուսակցությունը:
  • «Եթե հարկ համարենք՝ կմիանանք»

    «Եթե հարկ համարենք՝ կմիանանք»

    23.02.2013| 17:11
    ՀՀՇ այլևս գոյւթյուն չունի, այն վերանվանվելու է ՀԱԿ: Այս հարցն էր ՀՀՇ համագումարի այսօրվա բուռն քննարկման թեման: Հին ՀՀՇ-ականները բացատրություններ էին պահանջում այս քայլը նախաձեռնողներից: «Մենք արհեստական գործ չենք անում, այս կուսակցությունը, որ ուզում ենք ստեղծել, այն մարդկանց կուսակցությունն է, որոնց համատեղում է հինգ տարիների պայքարը:
  • Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին էլ կպատժեն

    Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին էլ կպատժեն

    23.02.2013| 15:19
    Վանաձորի հանրապետական քաղաքապետ Սամվել Դարբինյանը, պարզաբանելով հանրապետության երրորդ քաղաքում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի պարտությունը, նշել էր. «Դա մեր առաջնորդի պարտությունը չէր, դա մեր ժողովրդի անգիտակից լինելն էր, որ ժողովուրդը ինքը չի հասկանում՝ ինչ է անում»:
  • «Մենք այնտեղ ենք, որտեղ ժողովուրդը»

    «Մենք այնտեղ ենք, որտեղ ժողովուրդը»

    23.02.2013| 15:08
    Երեկ Ազատության հրապարակում էր նաև «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: Հարցին, թե ինչպես կբացատրի հանրահավաքին իրենց մասնակցությունը, արդյոք դա չի՞ նշանակում, որ իրենք նույնպես «Ժառանգության» համակիրներն են, վերջինս պատասխանել է. «Մենք այնտեղ ենք, որտեղ ժողովուրդը: Հասարակությունը իր բողոքն է արտահայտում, և մենք, որպես հայ քաղաքացի, մեր անհատական մասնակցությունն ենք բերել հասարակության քանակն ավելացնելու համար: Մենք համաձայն չենք, որ ընտրություններն անցել են արդար և թափանցիկ»:
  • Շիրակի մարզպետը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել

    Շիրակի մարզպետը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել

    22.02.2013| 20:26
    Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին դիմում է ներկայացրել՝ զբաղեցրած պաշտոնից ազատվելու մասին: Դծվար չէ ենթադրել, որ հրաժարականի պատճառը Շիրակի մարզում փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի փաստացի պարտությունն է, ինչի պատասխանատվությունը և՛ ուղղակի, և՛ անուղղակի իմաստով բարդվելու էր մարզի ղեկավարի վրա: Սպասենք ընտրությունները «տապալած» մյուս մարզերի առաջին դեմքերի հրաժարականներին:
  • «Այստեղ ենք, որովհետև համաձայն չենք այս ընտրությունների հետ»

    «Այստեղ ենք, որովհետև համաձայն չենք այս ընտրությունների հետ»

    22.02.2013| 20:11
    Այսօր Ազատության հրապարակում ելույթ է ունեցել նաև ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը: Իր ելույթում նա մասնավորապես ասել է. «Այսօր մենք այստեղ ենք, որովհետև համաձայն չենք այս ընտրությունների հետ: Ես եկել եմ այստեղ, որ շնորհավորեմ Րաֆֆի Հովհաննիսյանին: Դուք արեցիք այն, ինչ որ մարդիկ չկարողացան անել տարիներով:
  • «Ծառուկյանի ողջ ընտրազանգվածը ֆավորիտ դարձրեց Րաֆֆի Հովհաննիսյանին»

    «Ծառուկյանի ողջ ընտրազանգվածը ֆավորիտ դարձրեց Րաֆֆի Հովհաննիսյանին»

    22.02.2013| 17:15
    «Հանրապետության նախագահն ունի երկու տարբերակ` կա՛մ գնալ 70 տոկոս հավաքած լիդերի հետ համագործակցության, կա՛մ լսել իր խունտային և հակահարված տալ: Սերժը Րաֆֆիին պետք է տա կա՛մ վարչապետի, կա՛մ ԱԺ նախագահի պաշտոնը` որպես կոմպրոմիսային տարբերակ: Մյուս տարբերակն այն է, որ Ազատիչն ընտրի Ելցինի սցենարը` հայտարարի նոր ընտրություններ և ինքը չմասնակցի ընտրություններին: Երկրորդ տարբերակը համարում եմ ամենառացիոնալը».-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆԸ:
  • «Հռոմեացի» ու «հայ» մկները

    «Հռոմեացի» ու «հայ» մկները

    22.02.2013| 17:09
    «Մի ժամանակ Հռոմը Հանիբալից փրկեցին մկները, քանի որ Հանիբալի փղերի ոտքերի տակ մկներ բաց թողեցին: Շարքերը կազմալուծվեցին, ու Հանիբալը պարտություն կրեց: Իսկ Հայաստանի մկները ոչ թե փրկեցին երկիրը, այլ կործանեցին Հայաստանը»,-հայտարարել է մարքսիզմի ծանր հրետանին` Դավիթ Հակոբյանը: Ավելին, մարքսիստը խոսել է նաև բաց տեքստով:
  • ՀՀ քաղաքացիները ակցիա են անցկացնում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների գրասենյակի մոտ

    ՀՀ քաղաքացիները ակցիա են անցկացնում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների գրասենյակի մոտ

    22.02.2013| 16:52
    Այսօր Հայաստանի քաղաքացիներն ակցիա են անցկացնում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների գրասենյակի մոտ: Ակցիայի մասնակիցները պատրաստվում էին դիտորդներին նվիրել սկավառակներ` տեսանյութերով ու հոդվածներով, որոնք փաստում են փետրվարի 18-ի ընտրության կեղծված լինելը: Ոստիկանները սակայն թույլ չեն տվել քաղաքացիներին մոտենալ շենքին, և, բռնի ուժ կիրառելով ու հրելով, նրանց իջեցրել են ավելի ներքև`Չեխովի դպրոցի մոտ: Ոստիկանության գնդապետ, ակցիաների «մասնագետ» Կարեն Մովսիսյանը հայտարարել է, որ քաղաքացիները խարխլում են պետության հիքմերը: