ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ամենամեծ վնասը Ռուսաստանին կարող է լինել Հայաստանի ինքնասպանությունը

Ամենամեծ վնասը Ռուսաստանին կարող է լինել Հայաստանի ինքնասպանությունը
22.12.2023 | 06:55

Աշխարհի համարյա բոլոր երկրները որոշ չափով կախվածություն ունեն ուրիշներից։ Եթե Գերմանիայի, Իսպանիայի նման երկրները կախվածություն ունեն, իհարկե Հայաստանի նման երկիրն էլ կունենա։ Նույնիսկ Ավստրալիան, որ ամեն ինչից հեռու է` կախվածություն ունի, անկախ չի։

Աշխարհում ամենաանկախ պետությունն այս պահին ԱՄՆ-ն է համարվում, Ռուսաստանն էլ հիմա դրա կռիվն է տալիս, որ ինքն էլ դառնա։ Նույնիսկ Չինաստանն ու Հնդկաստանը դեռ դրա կռիվը չեն սկսել, լուրջ կախվածություն ունեն։

Այսօրվա պայմաններում անկախություն կարելի է համարել, երբ կարողանում ես, գոնե սեփական շահերից ելնելով, որոշել, թե ումից ունենաս որոշ կախվածություն, ոչ թե ենթարկվես չոր հրամանի։

Հիմա որոշ ուժեր անկախություն են համարում այն, երբ հայը դուրս է գալիս ռուսի դեմ։ Ես առնվազն չեմ հասկանում, թե դրա ո՞ր պահն է անկախությունը։ Ասենք, եվրոպական կախվածությունը ավելի լա՞վն է լինելու ռուսական կախվածությունից։ Լավ, նույնիսկ, եթե դա լավն է, պարտադի՞ր է ռուսի դեմ դուրս գալը։ Ախր, հեչ նույն քաշային կարգում չենք։

Հայաստանի ու Ռուսաստանի քաշային կարգերն այնքան տարբեր են, որ Հայաստանը, Ռուսաստանի հետ թշնամանալով, ռուսներին վնաս չի կարող տալ։ Ամենամեծ վնասը Հայաստանի կողմից Ռուսաստանին կարող է լինել Հայաստանի ինքնասպանությունը։

Դե, դրա վրա էլ թքած ունեն աշխարհում, մի բան էլ ծափ կտան։

Բայց դա մեր ինչի՞ն է պետք։ Ինա՞դ ենք ընկել։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 2337

Մեկնաբանություններ