Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

Թե ասա՝ էս ի՜նչ մեղքս էր

Թե ասա՝ էս ի՜նչ մեղքս էր
25.11.2023 | 11:57

Քեզ երազներիս գրկում բարուրեմ,

Համբույրով օծեմ ճամփան քո լուսե,

Ասեմ՝ սիրելի՜ս, վախերդ զուր են,

Հույսերիցս եմ այս տողերը հյուսել։

Լազուր երկինքներ գծեմ քո ճամփին,

Ճախրանքի սովոր թևերդ օրհնեմ,

Թռչե՜ս, հիացնես ճախրով՝ քո Արթ-ին,

Քո փառքի մասին նոր երգեր ձոնեմ։

Թևքիցդ պոկված լուսե փետուրով,

Կարկատեմ վաղո՜ւց փերթված հավատս,

Արևի շրթից բերված տաք հրով,

Արդուկեմ ցավից կնճռոտ ճակատս։

Եվ վերածնված հավատով ամուր,

Որը էլ երբե՛ք չի խամրի քեզ հետ,

Կհայտարարենք հավերժ ցավադուլ,

ՈՒ հա՜ր կձուլվեմ ճախրիդ անժամկետ...

Արթուր ԱՍԼԱՆՅԱՆ

24.11.2023թ.

Դիտվել է՝ 3425

Մեկնաբանություններ