Սլովենիայի Մարիբոր քաղաքում այսօր ավարտվեց շախմատի աշխարհի առաջնությունը տարիքային տարբեր խմբերում: Մեր պատվիրակներից երկուսը դարձան արծաթե մեդալակիր: Մինչև 18 տարեկանների պայքարում աշխարհում երկրորդն է ԳՄ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԲՈՒԶՅԱՆԸ` 8,5 միավոր (11-ից), իսկ մինչև 10 տարեկանների մեջ նույնպիսի հաջողության է հասել ՇԱՆԹ ՍԱՐԳՍՅԱՆԸ` 9 միավոր: Հավելենք, որ 12 տարեկանների մրցաշարում հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ ՍԱՄՈՒԵԼ ՍԵՎՅԱՆԸ:
Արտաշես ԹԱԴԵՎՈՍՅԱՆ