ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

Մտորումներս

Մտորումներս
18.09.2024 | 19:42

Լավատես եմ ես կյանքում միշտ եղել,

Ամեն ինչի մեջ լավն եմ ես տեսել,

Եվ մարդկանց մեջ էլ, ի՜նչ էլ որ անեին,

Ինձ հաջողվում էր մի լավ բան գտնել։

Ամեն արարք էլ ես արդարացրել,

Բոլորի հանդեպ բարի եմ եղել,

Միայն շատ խիստ եմ ինքս իմ հանդեպ,

Չեմ ներում ես ինձ, եթե սխալվեմ։

Ի՜նչ էլ պատահի, թեկուզ և անմեղ,

Սիրում եմ մեղքը իմ վրա բարդել,

Այդպես ապրելը հեշտ է ինձ համար.

Սիրտս է մաքուր, հոգիս է խաղաղ։

Բայց այն, ինչ արին Հայրենիքիս հետ,

Չեմ կարող ներել կամ արդարացնել.

Նենգ ու անհոգի չ'մարդկանց պատճառով,

Հայ ազգս նորից Եղեռն վերապրեց։

Նորից զրկվեցինք հողից պատմական,

Դարձյալ հայ ազգս դարձավ գաղթական,

Վաճառեցին մեր Հողը սրբազան,

Իսկ չքնա՜ղ Շուշին, զարդը Արցախի՝

Դժբախտ ու դժգույն քաղաք անվանվեց,

Սկուտեղի վրա թուրքին մատուցվեց։

Ազգս ենթարկվեց դարձյալ սպանդի,

Ավերվեց, պղծվեց օջախը հայի։

Եվ այս ամենը տեսնենք ու լռե՞նք.

Մի՞թե մարդ չենք մենք, մի՞թե սիրտ չունենք։

Թեկուզ և համայն աշխարհը լռի,

ՈՒ ոմանց թվա, որ չեն պատժվի,

Ես շտապում եմ հիասթափեցնել.

Աստծո պատժից դուք չեք կարող փրկվել։

Իմ հայ ազգ՝ վսեմ, արդար, արարող,

Լիահույս լինենք՝ կգա դեռ լավ օր,

Նորից կծաղկենք և կբարձրանանք,

Միայն թե՛ պետք է շտապ դարձի գանք։

Աստծո շնորհով կհաղթենք չարին,

ՈՒ կկառուցենք հրաշք մի երկիր...

Դե ոտքի կանգնենք, հերիք մրափենք,

Մեր Հայրենիքը մե՛նք պետք է փրկենք։

Աստված օգնական փառապանծ ազգիս,

Շուտով կհաղթենք ամեն չարիքի։

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

2021թ.

Հ.Գ.

Պատերազմից հետո, այսպես մտքերս թղթին հանձնելով փորձում էի խաղաղվել։

Ցավոք. մինչ օրս էլ՝ ո՛չ կարող եմ խաղաղվել, ո՛չ էլ համակերպվել։

Սպասում եմ արդարության վերականգմանը։

Առաջ Աստված…

Դիտվել է՝ 2742

Մեկնաբանություններ