ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան քաղաքական բաժնի վեց աշխատակիցների հավատարմագրումը դադարեցնելու մասին՝ կապված նրանց աշխատանքում հետախուզական և քայքայիչ գործունեության հատկանիշների բացահայտման հետ։ Գերատեսչության տվյալներով` ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց հետո դեսպանատան տնօրինությունը վերափոխվել է հատուկ ծառայության, որի խնդիրն է ռազմավարական պարտության հասցնել Ռուսաստանին։               
 

Ո՞վ սպանեց Նավալնուն

Ո՞վ սպանեց Նավալնուն
17.02.2024 | 15:26

ՌԴ նախագահի ընտրություններից մեկ ամիս առաջ Նավալնին մեռնում է: Հետաքրքիր զուգատիպությամբ, նույն օրը Նավալնու կինը հայտնվում է Մյունխենյան համաժողովում ու ելույթ ունենում:

Զուգահեռաբար Արևմուտքն ու մի շարք երկրների արևմտյան գործակալական ցանցը (որոնց մեջ նաև Հայաստանն է) մեղադրում են Պուտինին` Նավալնուն սպանելու մեջ։

Հիմա հարց` ընկեր գեոպոլիտիկներ, ո՞վ սպանեց Նավալնուն։

Աղվան ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1987

Մեկնաբանություններ