ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Մենք պատրաստ ենք պայքարել, բայց մեզ աջակցություն է պետք, որոշումների ադեկվատ և արագ փոփոխություններ կախված իրավիճակից

Մենք պատրաստ ենք պայքարել, բայց մեզ աջակցություն է պետք, որոշումների ադեկվատ և արագ փոփոխություններ կախված իրավիճակից
14.06.2020 | 15:10

«Նորք ինֆեկցիոն» հիվանդանոցի ընդունարանի պատասխանատու Թեհմինա Ղալեչյանը ֆեյսբուքում գրել է.

«Հարգելի պարոն վարչապետ
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան,
Ձեր և Ձեր կառավարության նկատմամբ ամենայն վստահություն և հավատ ունենալով` դիմում եմ Ձեզ, կարծելով, որ որոշ ֆունդամենտալ խնդիրների մասին պարզապես Ձեզ չեն իրազեկում:
Ես աշխատում եմ Նորք ԻԿՀ-ում 2014 թ-ից և վերջին մեկ ամսվա ընթացքում ընդունարանի պատասխանատուն եմ: Բոլոր բժիշկներս աշխատել ենք արտակարգ իրավիճակին բնորոշ աշխատանքային ռեժիմով և հիվանդանոցի յուրաքանչյուր մահճակալ փորձել ենք օգտագործել մաքսիմալ արդյունավետ` հասկանալով, որ տրիաժ իրականացնող միակ հիվանդանոցն ենք, իհարկե 06.06.2020-ից միացել է նաև այրվածքաբանության կենտրոնը` որոշ ծավալ իրեն վրա վերցնելով:


Արտակարգ իրավիճակը նման է պատերազմական իրավիճակին` ժամանակը սուղ է, որոշումները կայացվում են արագ և փոփոխվում են արագ` կախված իրավիճակից:
Փորձեմ ներկայացնել որոշ խնդիրներ`
1) Ընդունարան դիմած հիվանդների զգալի մասը արդեն իսկ գալիս է համակարգչային շերտագրումով (ՀՇ) Covid 19 բնորոշ թոքաբորբ պատասխանով: Ինչ ենք անում մենք` այդ հիվանդներին դիտարկում ենք որպես կասկածելի դեպք, հոսպիտալացնում (եթե իհարկե տեղ ունենք) ու 2 օր հետո, երբ ունենում ենք ՊՇՌ դրական պատասխան, փորձում ենք տեղափոխել Covid 19 դրական հիվանդանոց, կարծես չգիտեինք, որ այդ հիվանդը դրական է: Տեղափոխման համար 1-03 պետք է գա, իսկ 1-03 կանչելը գրեթե անհնար է, ինչի համար նույնիսկ տնօրենին ենք դիմում, որ 1-03 կանչի, իսկ երբ Covid 19 դրական հիվանդանոցներում տեղ չի լինում (իսկ այդպես հաճախ է լինում), կրկին մեր տնօրենին ենք դիմում, որ տեղափոխումն էլ կազմակերպի, քանզի ընդունարանում լինում են հիվանդներ միջին ծանրության և ծանր, որոնք սպասում են բաժիններում տեղերի ազատման, իսկ դրա համար հաստատված հիվանդները պետք է տեղափոխվեն:


Այնինչ, կարող էինք համակարգչային շերտագրումով Covid 19 բնորոշ թոքաբորբ պատասխանով հիվանդներին դիտել որպես Covid 19 դրական հիվանդ ու նրանց չքաշքշել մի հիվանդանոցից մի հիվանդանոց, 1-03 ն էլ այդպիսով մի քիչ թեթևացնել:
Իսկ ավելի վատ, եթե ՀՇ Covid 19 բնորոշ թոքաբորբ պատասխանով հիվանդի ՊՇՌ-ն լինում է բացասական: Քանզի այդ հիվանդին չգիտես ինչ անել, չէ որ անկախ բացասական պատասխանից գիտենք, որ այդ հիվանդը Covid 19 դրական է, եթե տիպիկ կովիդ թոքաբորբ ունի: Ինչ անենք այդ դեպքում, տեղափոխենք այլ հիվանդանոցի Covid 19 բացասական բաժանմունք, իմանալով որ անկախ պատասխանից ՊՇՌ-ի հիվանդը միևնույն է դրական է:
2) Եթե ընդունարան դիմում է արյան մեջ թթվածնի ցածր հագեցվածությամբ (դեսատուրացված) հիվանդ և ըստ չափորոշիչների հիվանդն ինտենսիվ թերապիայի հիվանդ է, իսկ ԻԹ-ում էլ տեղ չկա ու այլ հիվանդանոցների ԻԹ-երում էլ տեղ չկա (այդ պահին զանգահարում ճշտում ենք), ինչ անենք, չընդունենք հիվանդին, թե ընդունենք թթվածնով հագեցած բաժանմունք (իհարկե եթե հիվանդը ծայրահեղ ծանր չէ) ու փորձենք ամեն ինչ անել այդ հիվանդի համար: Մինչև վերջին օրերն այդպես էլ արել ենք ու շատ-շատ հիվանդներ, եթե այդպես չանեինք գնալու էին տուն ու ծայրահեղ ծանր դառնային ու հետագա ելքը`...: Չէ պարզվում է, որ այդ բժիշկները սխալ են եղել, որ այդ հիվանդներին ընդունել են բաժանմունք` արձանագրելով, որ ԻԹ-ում տեղ չկա ու արել են ամեն ինչ` փրկելով շատ հիվանդների: Եվ այդպես են վարվել, քանզի արտակարգ իրավիճակ է, եթե ծանր հիվանդը պետք է գնա տուն ԻԹ-ում տեղ չլինելու պատճառով, ավելի լավ չէ գնա թթվածնով հագեցված բաժանմունք: Եթե այդպիսի 10 հիվանդներից 10 ը կմահանար տանը, բաժանմունքում գտնվելով` նրանց մեծ մասը կապաքինվի: Իսկ հիմա մենք այդպես պետք է չանենք, քանզի եթե 10-ից մեկն էլ լետալ ելք ունենա, մեղավորը կլինի բժիշկը, որ փորձել է ծանր հիվանդին փրկել: Իհարկե բոլոր բժիշկներն էլ կցանկանան և նույնիսկ կերազեին բաժանմունքներում ծանր հիվանդներին չպահել, բայց դրա համար պետք է ունենալ համապատասխան պահանջի ԻԹ-ի մահճակալային ֆոնդ և այդքան ռեանիմատոլոգներ, իսկ մենք ներկա պահին չունենք, համենայնդեպս մինչև այսօր: Այս պարագայում մեր բժիշկները գերջանքեր են գործադրել ու փորձել փրկել հիվանդներին, մեր քաղաքացիներին:
3) Ըստ վերջին հրամանի` տրված հունիսի 8-ին, բոլոր 38.5°C և ավելի ջերմող հիվանդները պետք է հոսպիտալացվեն (կետ 23 Կասկածելի դեպքերում (ըստ դեպքի ստանդարտ բնորոշման), երբ դեռ ստացված չէ ՊՇՌ թեստի պատասխանը, սակայն պացիենտի մոտ առկա են հոսպիտալացման ցուցումներ (մարմնի ջերմաստիճանի բարձրացում >38.5°C 3 օրից ավելի և/կամ արյան թթվածնով հագեցվածությունը SpO2 ≤93% և/կամ շնչառության հաճախությունը >22/րոպե), ԱԱՊ կամ շտապ բժշկական օգնության բժիշկը կապ է հաստատում տեսակավորում իրականացնող մասնագիտական խմբի հետ, որոնց հետ համաձայնեցնելով պացիենտը տեղափոխվում է կասկածելի դեպքերի համար նախատեսված բժշկական կենտրոն): Իսկ մինչ այդ գործում էր ապրիլի 10-ի հրամանը, համաձայն որի` միայն >38.5°C 3 օրից ավելի մարմնի ջերմաստիճանի բարձրացումը չէր հանդիսանում մոնոչափորոշիչ և այդպիսի հիվանդների մեծ մասը կարող էր գտնվել ԱԱՊ-ի հսկողության տակ և հիվանդանոցային մահճակալները զբաղեցվում էին իսկապես հիվանդանոցային պայմաններում բուժօգնության կարիք ունեցող հիվանդներով: Վերջին օրերին մենք սկսել ենք աշխատել վերջին հրամանով և շատ միջին և ծանր վիճակում գտնվող հիվանդներ պարզապես զրկվում են հոսպիտալացման հնարավորությունից: Իհարկե լավ կլիներ այդ հիվանդներին էլ հոսպիտալացնել, եթե կարծում ենք այդ հիվանդներով զբաղվելը ԱԱՊ-ի ուժերից վեր է, բայց միայն համապատասխան մահճակալային ֆոնդ ունենալուց հետո:


Հարգելի պարոն վարչապետ խնդիրները շատ են, սա միայն մի մասն է և չի ներառում բուժական մասը, որին չեմ անդրադառնա, քանզի ես միայն ընդունարանի պատասխանատուն եմ, բայց կարծում եմ բուժական մասում էլ խնդիրներ ունենք, օրինակ սարսափելի անկառավարելի անտիբիոտիկոթերապիա, որին ականատես եմ, երբ հիվանդները գալիս են ընդունարան արդեն իսկ շատ դեղորայք ստացած:
Մենք պատրաստ ենք պայքարել, բայց մեզ աջակցություն է պետք, որոշումների ադեկվատ և արագ փոփոխություններ կախված իրավիճակից, որ բժիշկն էլ իրեն բժիշկ զգա, որ պայքարի ու հասկանա, որ իրեն չեն խանգարում, այլ օգնում են առողջապահության պատկան մարմինները»:

Դիտվել է՝ 6526

Մեկնաբանություններ