ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՎ ՊԱՏԿԵՐԸ ՁԵՐ

ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՎ ՊԱՏԿԵՐԸ ՁԵՐ
06.04.2010 | 00:00

Կյանքը Քոչարյանի համար այլ բան էր պատրաստել: Որպես կենսաբանական տարածքում լավ կողմնորոշվող մեկը, նա ակնթարթորեն էր դա հասկացել ու անմիջապես անցել էր գործի:

(սկիզբը` նախորդ համարում)

Ստեփանակերտի հրապարակում հրապարակավ այրել էր իր «պարտկոմական»` այնքա՜ն դժվարությամբ ձեռք բերած «բիլետը»:
Որից հետո բնության 4 տարերքներից կրակը` այրումի տեսքով դարձավ նրա քաղաքական կենսագործունեության անբաժան ուղեկիցը: Նախկին ՀՀՇ-ականը նույն ոգով նախ «այրեց» ՀՀՇ-ի հետ իրեն կապող կամուրջները, հետո երկրապահների ու Վազգենի հետ կապող կամուրջները, հիմա ապագային միտված կամրջի «վրա» է աշխատում` տեսնում ենք:
Բայց, առայժմ, անցյալի մասին: Ազգային զարթոնքի հին օրերում Ռոբերտը կարողացել էր դառնալ թե՛ Ղարաբաղի, թե՛ Հայաստանի «սիրելին»: Առ հայրենիք, առ հող, առ 600 տարի չունեցած պետականություն սերը հայն իրեն հատուկ նաիվությամբ, ռոմանտիկությամբ, նվիրվածությամբ, մաքրությամբ, տարել-զետեղել էր Ղարաբաղի ազատագրման գաղափարի վրա, ու ողջը տվել այդ «ֆրոնտին», ասել կուզի` «վոյինին»:
Մնացածն արդեն տեխնիկայի ու քաղաքականության խնդիր էր: Թող ՀՀՇ-ն այսօր «մոխիր շաղ տա» գլխին, որովհետև ինքը պատճառ եղավ, որ Ղարաբաղից եկածն այսպիսի ֆենոմենալ «մաստեր-կլասներ» ցույց տա այս հայրենիքում։
Եթե Քոչարյանը դույզն-ինչ գրագիտություն, մշակութաբանական հենք ունենար, կապված լիներ հայ տեսակի հետ, հայաստանյան կյանքը բոլորովին այլ ռիթմ էր ունենալու: Քանզի ասված է` ինչպիսին գլուխն է, այնպիսին էլ մարմինն է:
Դառնանք «խնդրին», թե Քոչարյանն ինչպես «բերվեց» Հայաստան:
…Վազգենը գնացել էր Ղարաբաղ, առաջարկել Ռոբերտ Քոչարյանին` գալ Հայաստան, զբաղեցնել վարչապետի պաշտոնը. Հայաստանում այդ օրերին իսկապես վարչապետի «խնդիր» կար:
Քոչարյանը չեմուչում էր արել, «յիս իդ պարը չիմ պարում»` ասել էր:
Եվ ընդհանրապես, նա անչափ «տյոմնի» խաղացող է, այդ իսկ պատճառով վերջնահաշվում միշտ էլ պարզվում էր, որ նա ոչ այնքան «պարող», որքան «պարացնող» է` իր տեսակաբանությամբ: Ոչ թե, որ դիվանագետ է, այդ պատճառով, այլ որ խորամանկ, թփերի տակ խաղացող է:
Եվ ուրեմն Վազգենը «մտածել-մտածել» էր, ասել էր` մի հատ էլ խոսեմ Սամոյի հետ։ Այդ հետո էր Սամվել Բաբայանն ասում` ինքը չի խառնվել, Վազգենը եկել-հարցրել է, որ Ռոբիկին տանենք Հայաստան, հո Ղարաբաղում խառնակ բաներ չե՞ն լինի, «ասել եմ` տարեք, ինչի՞ պիտի խառնվի, ամեն ինչ նորմալ կլինի, մի բան էլ կթեթևանա»:
Իսկ ահա «ականատեսները» պատմում են, որ Սամվելն ասել է` լա՛վ, Վազգեն, մի բան կանեմ, կփորձեմ համոզել Ռոբին, որ գա Հայաստան, ձեզ օգտակար լինի:
ՈՒ «համոզել» էր:
Իսկ իրականում երկուստեք` Սամո-Ռոբ շատ լավ պայմանավորված խաղ էր ընթացել: Վազգենն այդպես էլ մինչև վերջ չպատկերացրեց, թե իրականում ով է «Ռոբերտ Քոչարյանը հայկական հարցի ճակատագրում», ինչ «խմորից» է նրա բնույթը, և ինչ ծրագրեր կան նրա գլխում, որոնք թե՛ այն, թե՛ այս օրերին իրականացվում են խիստ անվրեպ:
Ոչ մեկն այնպես չսխալվեց Քոչարյանի հարցում, ինչպես Վազգենը, իսկ երբ Վազգենը հասկացել էր (դա Քոչարյանի նախագահ դառնալուց ընդամենը չորս ամիս հետո էր), ուղղակի սարսափել էր ու պատեպատ խփվել: Բայց սա այլ խոսակցության թեմա է:
Ի դեպ, շատ հետաքրքիր է Բաբայան-Քոչարյան հարաբերությունների «սպիրալը» ևս: Եվ եթե հիշենք նաև, որ Վազգենի ու Սամվելի ջրերը հոկտեմբերի 27-ից առաջ, բացահայտ և ո՛չ առանց Քոչարյանի քողարկված ջանքերի, «նույն առվով չէին հոսում», ապա կհասկանանք, թե ինչ հմուտ ինտրիգներ էր «վարում» կոնֆերանսիե Քոչարյանը, որ կարողանա թե՛ Հայաստանում, թե՛ Ղարաբաղում ամեն ինչ բաժանել, որ վերջնականապես տիրի (ականջդ կանչի, Արկադի Վարդանյան, որ «դրել-ուսումնասիրել» էիր Քոչարյանի գլխի կառուցվածքը և «գիտականորեն» ինչ-ինչ բաներ ապացուցել):
Եվ այնուհանդերձ, մի քանի վայրկյան կանգ առնենք հաղթած բանակի երկու պաշտպանության նախարարների վերջին շրջանի փոխհարաբերությունների վրա, որովհետև այն ուրույն ջրբաժան դարձավ ոչ միայն այդ անձերի համար։ Մեկը հոկտեմբերի 27-ին գնդակահարվեց սեփական երկրի սեփական պառլամենտի, սեփական մեծամասնությամբ կառավարության-ԱԺ-ի կենդանի ներկայությամբ` աննախադեպ սադիզմով, իսկ մյուսը` Սամվել Բաբայանը, նույնքան անհեթեթ պայմաններում ու խիստ անհաջող «կրակեց» Արկադի Ղուկասյանի նախագահական ոտքին։ «Ցանկանայի սպանել, կտանեի մի տեղ, կսպանեի, կամ էլ կմտնեի սենյակ, կասեի` քեզ սպանի, ինչի՞ պիտի էդպիսի անհաջող թատրոն սարքեի»,- հետագայում` օրերից մի օր, ցավով կասի «կամանդույուշչին»:
Այսպիսով, այն օրերին Սամվել Բաբայանն ու Վազգենն աշխատում էին ջրի երես չհանել իրենց տարաձայնությունները: Իսկ մերձ շրջանակներն ասում էին` «նրանց մեջ էն անջրպետն ա, որ իրար արյուն տաս, կխմեն»: Դա լավ գիտեր նաև Քոչարյանը։ Այո՜, անքննելի են Քոչարյանի և նրա «շուրջը» եղած գործերը:
Սակայն այս «գետնին» վրա մեկ դրվագ ևս պիտի հիշենք. Շուշվա բերդից ազատվելուց հետո, 2004-ի հոկտեմբերի 27-ին Սամվել Բաբայանն առաջին անգամ մարդամեջ էր դուրս եկել, նա արդեն համեմատաբար առողջ էր ու եկել էր Եռաբլուր. նյարդային, դեռ չհաղթահարված, միայնակ, նույնիսկ առանց թիկնապահների, խելագար տենդով քայլում էր դեպ Վազգենի գերեզմանը։ Մոտեցավ, կռացավ նկարի վրա, տենդորեն համբուրեց Վազգենին, էլի համբուրեց, գլուխը մի քիչ հենեց նրան, աչքերում արցունք շողաց ու առանց կողքերը նայելու` նույն խելագարությամբ «կամանդույուշչին» հեռացավ… Վազգենն ու ինքը կյանքում եզակի անգամ իրար այնքա՜ն ճիշտ էին հասկացել այդ օրը:
Ինչո՞ւ ենք պատմում այս ամենը: Հե՛չ, ցուցանելու, թե ովքեր «բերեցին» Քոչարյանին, ինչ եղավ նրանց հետ հետագայում:
Մեկ-երկու դրվագով պարզապես հիշենք Քոչարյանի կյանքի մի քանի «անկարևոր» մասերը ևս: Հիշո՞ւմ եք, կար այսպիսի մի կուսակցություն-կազմակերպություն` ԳիԱրՔՄ-ի, որի ղեկավարը Ալեքսանդր Աղամալյանն էր:
Պարզվում է, մեր սիրելի «վոյինը»` համատեղությամբ ԼՂ նախագահը, վերցրել ու ըստ ամենայնի ծեծել էր (հասկանալի լեզվով` «քաշքշել» էր) պարոն Աղամալյանին` վարչապետ Լեոնարդ Պետրոսյանի սենյակում: Բավականին հանգամանալից: Ինչո՞ւ: Դե, որովհետև պարոն Աղամալյանը համարձակվել էր իր հոդվածներից մեկում արձանագրել, որ Ղարաբաղում չկան դեմոկրատական ազատություններ և հրապարակայնություն (այսօր էլ Քոչարյանը շարունակում է քաշքշել լրագրողներին` տարբեր հեռախոսազանգերի միջոցով` կրկին ոտնահարելով ազատ խոսքի մարդկային տարրական իրավունքը):
Հիշեցի՞ք «Ա1+»-ը, «եթե չլիներ` կհորինեի» հայտնի եզրույթը: Այո՜, ահա թե որտեղից է գալիս հորինելու-քաշքշելու Քոչարյանի նախնական կապիտալի տենդը:
ՈՒ քանի որ «կալի» վրա ենք, պետք է հիշենք ղարաբաղյան նմանատիպ ու խիստ սիմվոլիկ մեկ դեպք ևս. «քննադատական» մտքեր հայտնելու համար հայտնի քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցին Ղարաբաղում, նույն Քոչարյանի նախագահությամբ, տարել էին շան բնի մոտ ու... «քաշքշել»` նույն «մտահոգիչ» պատճառներով:
Հիմա ասում եք` «պադումայեշ». իսկ Հայաստանում նրա թիկնապահները «քաշքշեցին» Պողոս Պողոսյանին, ու Քոչարյանը դեռ ցանկանում էր նրան «բան» ասել: Եվ վերջապես` 27-ն ու մարտի մեկը թողել, ընկել ենք «շան բները»: Սակայն ղարաբաղյան այս դրվագները, ինչպես կասեր Պաուլո Կոելյոն` «նշանների լեզվով» բոլորիս ազդանշանում էին, թե ինչերի է ընդունակ նա, և ում էր բերում ՀՀՇ-ն իշխանության, որ ամայացներ շուրջն ամեն բան, բոլորիս հոգիները, «ստիպեր» կորցնել կյանքի և բարոյականության հետ հենման կետը:
Իսկ արդեն քաղաքականությունը, իշխանության գահավորակին Քոչարյանի հարատևումը, նրա այս անվերջ վերադարձները, հայտնությունները, պատասխանները` իր և այլոց «տեսքերով», ընդամենը հետևանքն ու պատճառն են այն ներքին ատաղձի, որի մասին այսքան ժամանակ «տեղեկացնում» ենք` օգտվելով կարծիք ունենալու իրավունքից:
Իհարկե, գիրք կարդալ չսիրող, շախմատն ատող, տուռնիկն ու դահուկները որպես քաղաքական ուղենշում դարձրած երկրորդ նախագահի համար, անշուշտ, դժվար, շատ դժվար է կրել սովորական գլխարկը` հերթական նախագահացման համար նախապատրաստվող սեփական գլխին, և այնուհանդերձ, եկեք անկեղծ լինենք ու ասենք, որ Քոչարյանը հենց այնպես` դատարկ տեղում «չառաջացավ»: Քանզի բնության մեջ ցանկացած երևույթ նախ և առաջ կայանում է պահանջարկ-առաջարկի հիման վրա:
ՈՒ ինչքան էլ ցավալի է խոստովանելը, մեր «ձգտում»-պահանջարկն այս փուլում ունեցավ նաև Քոչարյանի ձևն ու բովանդակությունը:
Այլապես` «ինչպես» նա եկավ 97-ին, «ինչ» արեց 98-ի փետրվարին, ինչ տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին, մարտի մեկին ու դրանից հետո` մինչ այսօր, պետք է որ անպայմանորեն հետ վերադառնար դեպ իրեն:
Չի վերադառնում: ՈՒրեմն` պահող բազիս կա: Ի դեմս հանրության: Դե, գոնե նրա մի մասի. Ղարաբաղից մեզ ղեկավարելու եկած Ռոբերտը բրգացրեց հայոց մեջ որոշակի որակները` դաժանությունը, իշխանատենչությունը, նախանձը, քինախնդրությունը, անկշտությունը, գոռոզամտությունը… Իսկ մենք ցանկանում էինք, որ նա հենց այնպես վերցներ ու հեռանար` բուրգն անտեր թողնելով: Անցնող տարիներին ինչքա՜ն գոռացինք` «Ռո՜բե՛րտ, հե-ռա-ցի՛ր»:
Իսկ նա չի «հեռանում», որովհետև հանրության մեջ, նույն մեր խորքում մի-մի Ռոբերտ է նստած։ Իսկ «Ռոբերտը կհեռանա»-կվանվի միայն այն դեպքում, երբ հասարակությունը, բոլորս մեր մեջ կմեռցնենք «ռոբերտիզմը»` դառնալով հակառակ ուժի-սրտի կրողը, ինչում իր մեծ գործն ունի անելու Սերժ Ազատի Սարգսյանը: ՈՒզի, թե չուզի:
Այդ ժամանակ արդեն իրական-առարկայական սույն միջին վիճակագրական հայը` Ռոբերտ Սեդրակի Քոչարյանը, կսկսի քայքայվել, վերջապես պոկվել բաղձյալ աթոռից ու տարրալուծվել-հեռանալ մեր կյանքից` մեզ ազատելով իրենից, իր ժառանգությունից:
ՈՒ ոնց տեսնում եք, այդ «քայքայումն» արդեն սկսվել է:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1603

Մեկնաբանություններ