Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Թե ինչպես Սահյանը շշպռեց Կևորկովին. Շչորս Դավթյան

Թե ինչպես Սահյանը շշպռեց Կևորկովին. Շչորս Դավթյան
08.04.2023 | 19:06

Բանաստեղծը շատ է մտորել, տանջվել Արցախի խնդիրներով՝ շարժումից էլ շատ-շատ առաջ:

1986 թ. Սահյանը ցանկություն հայտնեց Շուշի մեկնելու: Անմիջապես իրագործեցի նրա ցանկությունը:

Այդ ժամանակ վերանորոգվում էր Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ եկեղեցին: Սահյանն իր աչքով տեսավ Շուշիի գերեզմանատան ավերված, վանդալիզմի ենթարկված տապանաքարերը, պղծված գերեզմանները…

Եկանք հյուրանոց. մինչև լույս բանաստեղծը ծխում էր և լռում:

Իմ ընկերներից շատերն էին ուզում տեսնել բանաստեղծին, բայց բոլոր տեսակի հանդիպումները հետաձգեցի առավոտյան, այդ թվում և՝ Կևորկովի, ով զարմացած էր, որ Հայաստանից ժամանած բանաստեղծը առաջինն իրեն չի ներկայացել:

Հաջորդ օրը, Կևորկովի երկար-բարակ խնդրանքներից հետո, որպեսզի քինոտ վրեժը տեղի հայ իշխանավորներից չհաներ, եկանք նրա մոտ: Նա մեզ համար ճոխ ընդունելություն էր կազմակերպել:

Չորս ժամ տևած զրույցի ընթացքում, Սահյանը ոչ մի բառ չասաց, միայն լուռ ծխում էր: Սոսկալի տրամադրության մեջ էինք:

Երբ Կևորկովը բաժակ բարձրացրեց և լիովին գինովցած հավաստիացրեց, որ մեր արյունակիցները լավ են ապրում Ղարաբաղում, և իր ծնողներն էլ Կապանից են, խնդրեց, որ բանաստեղծը մի խոսք ասի:

Համոն վերջապես երկու նախադասություն արտաբերեց.

-Ինչքան լավ կլիներ, որ ձեր հաջողությունների և ժողովրդի լավ ապրելու մասին Ձեր հավաստիացումները լսեի հենց ժողովրդից: Դե, Դուք էլ չեք թողնում, որ ժողովրդի երեսը տեսնենք:

Կևորկովը անակնկալի եկավ, բայց ծպտուն չհանեց, իսկ ինձ թվաց՝ ուղղակի բերանին եկավ Սահյանը և կատարելապես շշմեցրեց:

Ճանապարհին Սահյանն ասաց.

-Բայց երևի ինչ-որ գործ կատարվում է Ղարաբաղում, տղերքը ազատագրելու են, Հայաստանը պետք է օգնի…

Մեկուկես տարի անց սկսվեց այն, ինչին ականատես եղանք բոլորս՝ Հայոց Շարժումը:

Սահյանի կանխագուշակումը կատարվել էր: Ոգևորվել էր, հոդվածներ էր գրում, որտեղ իր որդիական պարտքն էր համարում երախտագիտություն հայտնել հայ ժողովրդին՝ «իր ինքնաճանաչման գիտակցությունը դարի ճակատին արձանագրելու, կորցրածը հետ բերելու հանդուգն փորձի համար»:

Ցավոք, բանաստեղծի մեծ հիասթափությունն առջևում էր՝ նոր իշխանությունների հանցագործ, անմարդկային գործելաոճից:

2013թ.

Սուսաննա Բաբաջանյանի ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 6239

Մեկնաբանություններ