Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Մարդկանց վախեցնում են նոր Սարդարապատով

Մարդկանց վախեցնում են նոր Սարդարապատով
28.03.2023 | 21:50

Հանրային կյանքում վերջին ամիսներին նկատվում է նոր ֆենոմեն։ Պարտվողական, զիջողական, խաղաղություն մուրացողների խունտան գործի է կարգել նորահայտ ստրուկների, որոնց հիմնական գործառույթը ամեն քննարկման ժամանակ պրոթուրքական հաչոցն է մեր երկրի թուլության, ռեսուրսների բացակայության, դատապարտված լինելու և անհուսության թեմաներով։ Բառի բուն իմաստով ապօրինածին մի քանի թափթփուկ ամենուր մարդկանց վախեցնում են նոր Սարդարապատով։ Ընդ որում, դրանց բերանից արտաթորված խոսույթը հանգում է մեկ հանգրվանի, բա թե՝ նոր Սարդարապա՞տ եք ուզում կամ նոր զոհեր ու տառապանքնե՞ր եք ուզում:

Պատմության անցքերին, դեպքերին սակավ ծանոթ մարդուն կարող է թվալ, որ Սարդարապատը ոչ թե հաղթանակի, այլ պարտության և մեծաքանակ զոհերի սիմվոլ է։ Ելնելով ներկա իշխանական պնակալեզներին առարկելու, դրանց լռեցնելու անհրաժեշտության զգացումից՝ որոշեցի ներկայացնել փաստեր Սարդարապատի հերոսամարտի մասին, որոնք պարունակում են ճշմարտությունը և պատմական նշանակությունը։

1. Ճակատամարտը տեղի ունեցավ թուրքական բանակի և քրդական աշխարհազորի կողմից դեպի Արարատյան դաշտ հարձակման կասեցման համար։ Հարձակվող կողմը որոշել էր գրավել Երևանը, ի չիք դարձնել անկախ պետություն դառնալու հայկական գավառների կամքը և սրի քաշելու Էջմիածնում ու Երևանում ապաստանած հայ գաղթականների մոտ 100-հազարանոց բազմությունը։

2. Ակտիվ ռազմական գործողությունները շարունակվեցին 1918 թվականի մայիսի 21-28-ը, որոնց ընթացքում հայկական կանոնավոր բանակը, եզդի հեծելազորը՝ Ջհանգիր աղայի գլխավորությամբ, և ռուսական կադրային սպաները տարան փառավոր հաղթանակ։ Մուշից, Վանից, Երզնկայից անընդհատ նահանջող հայ զինվորականությունը, շտաբային ճշգրիտ պլանավորման, դաշտային հրամանատարների կարգապահության, զինվորների անձնազոհության արդյունքում, տարավ իր ռազմավարական հաղթանակը։

3. Թուրքական կորուստները կազմեցին մոտ 3.500 մարդ, մեր կողմից գրանցվեց մոտ յոթ հարյուր զոհ։ Տարիներ անց թուրք հրամանատարը գրեց, որ հայերի հաղթանակը ջախջախիչ էր։

4. Առանձնապես ցանկանում եմ հիշատակել, որ հայկական զորքի հետ թուրք ելուզակների և քուրդ դահիճների դեմ կռվում էին ռուսական ծագումով սպաներ, որոնցից գնդապետ Կորոլկովի, Կազիմիրսկու, Սիլինի, Պերեկրեստովի, կապիտան Շնեուրի, Ավագ Զոլոտարյովի անունները մշտապես կհիշի երախտապարտ հայ ժողովուրդը։ Մեր հայրենիքի համար ճակատագիր դարձող հերոսամարտին խիզախությամբ, քաջությամբ իրենց պսակեցին եղբայր եզդի ժողովրդի զավակները՝ Ջհանգիր աղայի և Ուսուբ Բեկի առաջնորդությամբ։

5. Հայկական զորքի շարքերում էին հոգևորականները, որոնք զորքին բերեցին Էջմիածինը լքելու առաջարկից հրաժարված կաթողիկոս Գևորգ Հինգերորդի կոչը՝ պաշտպանելու հայոց երկիրն ու հավատը թուրք մարդասպաններից։

6. Հայկական զորական հավաքական ուժի մեջ էին արդեն իսկ սրի քաշված Արևմտյան Հայաստանի ողջ զինավառ ֆիդայիները՝Թռուցիկ Հովսեփի, Մակեդոնի, Մուրադի առաջնորդությամբ, որոնք իրենց կյանքը դրեցին Արևելյան Հայաստանի փրկության համար։

7. Սարդարապատի հերոսամարտի պատմական նշանակությունը աննկարագրելի է։ Այդ հաղթանակը հնարավոր դարձրեց Բաթումի զինադադարի և պայմանագրի կնքումը Հայաստանի և Թուրքիայի միջև, որով ազդարարվեց նոր հայկական պետության ծնունդը հայկական բնիկ հողերի վրա։

Հիմա վերադառնանք գրառման սկզբում հիշատակված սողուններին։

Եթե Սարդարապատի հերոսամարտը ձեր նմանների համար այլոց վախեցնելու և թրքահաճո որոշումների, հոգեբանական ճնշման գործիք է, կարող եք տարբեր մեդիա հարթակներում հետագայում զառանցել միայն Մանազկերտի 1071թվականի ճակատամարտի մասին, որտեղ ունեցած հաղթանակը ձեր գենետիկ հայր թուրքերին բերեց Անդրկովկաս՝ սկիզբ դնելով բնիկ ազգերի տառապանքներին։

Հրայր Կամենդատյան

Դիտվել է՝ 11470

Մեկնաբանություններ