Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Թուրքերի հետ «բարեկամանալուց» հետո, Նիկոլն ու իր թայֆան առաջիններից մեկը պղծելու են Մարալիկը` հեռացնելու են Սողոմոն Թեհլերյանի արձանը

Թուրքերի հետ «բարեկամանալուց»  հետո, Նիկոլն ու իր թայֆան առաջիններից մեկը պղծելու են Մարալիկը`  հեռացնելու են Սողոմոն Թեհլերյանի արձանը
25.03.2023 | 19:15

Անիում սպասվող ՏԻՄ ընտրությունների նման այլանդակ քարոզարշավ չէի տեսել:

Քայլիստ պատուհասներն Անին գրավելու համար օգտագործում են բոլորին ու ամեն ինչ:

Մարզպետ, մարզպետարանի աշխատակիցներ, երեսփոխաններ, «գաստրոլյորներ»` այլ մարզերից ու մայրաքաղաքից ժամանած քայլիստ պաշտոնյաներ, բիզնեսի և կրիմինալի ներկայացուցիչներ, ուժային կառույցների, ինչպես նաև ժեխանման զանգվածի ակտիվիստները առանց ամոթի տնետուն դեգերելով ձայն են մուրում անեցիներից:

Ձայն են մուրում քայլիստ Արման «Ապագաևիչի» համար:

Հարգելի անեցիներ, ՏԻՄ ընտրություններին մասնակցելու են 4 քաղաքական ուժեր:

Խորհուրդ եմ տալիս ձեր ձայնը բացի քայլիստներից և դրանց թեկնածու Արմանից տալ մնացածին` ու՛մ կցանկանաք:

Ձայն մի՛ տվեք Արցախը և Հայաստանը դավադրաբար թուրքին հանձնող, թուրքի դեմ ծնկած, թուրքի կողմից նսեմացված, ստախոս, կեղծարար, մանիպուլյատոր, ազգադավ, հակահայ Նիկոլի քաղաքական ուժին և դրա ներկայացուցիչներին:

Ի դեպ, չկասկածեք, ես համոզված եմ` թուրքերի հետ «բարեկամանալուց» հետո, Նիկոլն ու իր թայֆան առաջիններից մեկը պղծելու են Մարալիկը` հեռացնելու են Սողոմոն Թեհլերյանի արձանը, որը լինելու է թուրքերի գլխավոր պահանջներից մեկը:

Հարգելի անեցիներ ձեր ձայնը մի՛ տվեք մահաբեր քայլիստներին:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 8220

Մեկնաբանություններ