«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

Այս ընտրությունները բավականին ինտրիգային են լինելու

Այս ընտրությունները բավականին ինտրիգային են լինելու
23.03.2023 | 22:33

Թուրքիայում ընտրությունները կարող են շատ անակնկալ ձևով ավարտվել։

Ինքս էլ համարում եմ, որ թեկնածուների մեջ Էրդողանին լուրջ մրցակից չկա։ Էրդողանը և՛ լավ պոպուլիստ է, լավ հռետոր, միաժամանակ՝ փորձառու, և՛ կարող է իրավիճակն իր օգտին ծառայեցնել։ Սա, կարծում եմ, ակնհայտ է։

Բայց Թուրքիան սովորական` պարզ պետություն չէ, այլ «խորքային պետություն» ( deep state ), կառավարման որոշակի ավանդույթներ և սկզբունքներ ունեցող պետություն, որը թուրքական քաղաքականության վրա ունի անտեսանելի, բայց զգալի, եթե չասեմ՝ որոշիչ ազդեցություն։

Հիմա` մինչև վերջերս պարզ էր, որ "Yeniden Refah" կուսակցության առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանը միանալու էր Էրդողանի դաշինքին, սակայն, ըստ կուսակցության փոխնախագահի, իրենք մինչև կիրակի տրամադրված էին, որ միանալու են Էրդողանի դաշինքին, բայց կիրակի օրը Ֆաթիհ Էրբաքանը հանդիպել է ինչ-որ մարդկանց հետ, որից հետո ամեն ինչ փոխվել է։ Կուսակցության փոխնախագահը նաև նեղվում է, որ ինքը չի կարողացել պարզել, թե ում հետ է հանդիպել Էրբաքանը։

Մյուս հետաքրքիր դրվագը կապված է ձախակողմյան կուսակցությունների և քրդամետ HDP-ի հետ, որոնք վերջին պահին որոշել են միանալ «6 կուսակցությունների դաշինքին»՝ պաշտպանելով Քեմալ Քըլըչդարօղլուի թեկնածությունը։

Հիրավի, այս ընտրությունները բավականին ինտրիգային են լինելու։

Հ.Գ. Մեզ համար միևնույն է՝ ով կլինի Թուրքիայի առաջնորդը, ով էլ լինի, Հայաստանի նկատմամբ նրանց քաղաքականությունը վստահաբար չի՛ փոխվելու։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 2571

Մեկնաբանություններ