Հյուսիսային Կորեան դժգոհություն է հայտնել Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի վերջին համատեղ զորավարժությունների առիթով: «Ներկայիս իրավիճակը, երբ Միացյալ Նահանգները շարունակում է «զսպման» քողի տակ ինքնիշխան պետության դեմ միջուկային զենք կիրառելու փորձերը, ընդգծում է այն անհրաժեշտությունը, որ ԿԺԴՀ-ն օժտված լինի ավելի ռազմավարական և մահաբեր միջուկային զսպման միջոցներով, որոնք կարող են հուսալիորեն պաշտպանել նրա ինքնիշխանությունն ու ընդլայնել տարածաշրջանային անվտանգության իրավիճակի վերահսկման նր               
 

Ինչո՞ւ Փաշինյանը չի «լսել» Իրանի առաջնորդի կտրուկ խոսքը միջանցքի մասին

Ինչո՞ւ Փաշինյանը չի «լսել» Իրանի առաջնորդի կտրուկ խոսքը միջանցքի մասին
31.07.2024 | 19:02

Իրանական «Մեհր» գործակալության փոխանցմամբ, Փաշինյանի հետ հանդիպմանը Իրանի հոգևոր առաջնորդը ևս մեկ անգամ ընդգծել է Հայաստանի տարածքային ամբողջականության ապահովման կարևորությունը՝ շեշտելով. «Իրանը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» վնասաբեր է համարում Հայաստանի համար։ Օտարները չպետք է սահմանափակումներ ստեղծեն հարևանների հետ երկրների հարաբերություններում»։

Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին նաև X-ի իր էջում է նշել, որ Զանգեզուրի միջանցքը չի բխում Հայաստանի շահերից ու Իրանը հավատարիմ է մնալու այս հարցում իր դիրքորոշմանը։

Վարչապետ Փաշինյանի գրասենյակը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» անդրադարձի մասին ոչինչ չի հաղորդում։

Այս փաստը, մեղմ ասած, տարօրինակ է:

Որպես կանոն, պետությունները «որսում» և որպես հաղթաթուղթ են օգտագործում օտարերկրյա առաջնորդի որևէ խոսք, որը բխում է իրենց օրակարգից կամ նպաստում է առկա անվտանգային ռիսկերի կառավարմանը:

ՈՒրեմն, ինչու՞ է տրամաբանությանը խիստ հակառակ մոտեցում որդեգրել Երևանը:

Եթե Թեհրանի ընդվզումը պայմանավորված լիներ Եռակողմ հայտարարության 9-րդ կետի կարգավորումների դեմ, անկասկած՝ Ռահբարի խոսքերը զետեղված կլինեին իշխանության պրոպագանդայի նյութերի վերնագրերում՝ սպասարկելու համար Փաշինյանի իշխանության, այսպես ասած, հակառուսական գիծը:

Բայց, կարծես, Իրանի հոգևոր առաջնորդը հակադարձում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ'Բրայենի և Թուրքիայի նախագահ Էրդողանի միջանցքային ակնարկներին:

Արդյոք, Իրանը հնարավոր ճնշումներից փորձում է հեռու պահել Երևանին, թե՞ ընդվզում է մեր իշխանության հնարավոր համաձայնության դեմ, որը գուցե կորզել են ամերիկսցիները:

Դժվար է այս հարցին միարժեք պատասխան տալ, բայց իմ ունեցած տեղեկություններով՝ Երևանը համաձայնություն է տվել ԱՄՆ առաջարկած «միջանցքային» տրամաբանությանը և սա է պատճառը, որ Փաշինյանը Թեհրանում չի «լսել» Իրանի առաջնորդի կտրուկ խոսքը միջանցքի մասին:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 2970

Մեկնաբանություններ