ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հայրենիք և սեփականություն

Հայրենիք և սեփականություն
21.05.2024 | 06:57

Ներկայացված երկու կատեգորիաները բավարար հեռու են իրարից ընկալման իմաստով, նույնիսկ կարելի է կարծել, որ դրանցից մեկը ռացիոնալիզմի, իսկ մյուսը իռացիոնալ ընկալումների պրոեկցիա են։
Անշուշտ, նման արմատական տարբերությունը սուբյեկտիվ բնույթ է կրում և խաղաղ պայմաններում դրանց հեռավորությունը մեծ է և արագորեն այն փոխվում է կրիտիկական հանգույցներում։ Նկարագրվող կատեգորիաների ըմբռնման համար պետք է հայացք ուղղել դեպի ընդհանրական հայրենիքը և մեկ քաղաքացու անձնական սեփականությունը, արտադրության միջոցները։
Անկասկած է, որ հայրենիքը, կամ դրա մի պատառիկի վրա գոյացած պետությունն ավելի է և իր մեջ ընդգրկում է հարյուր հազարավոր տնային տնտեսություններ, դրանց սեփականության հետ մեկտեղ։
Խոշորացված խմբային ընկալման պարագայում հայրենիքը, կամ պետությունը պարտավորություն ունի գոյատևման հաջողության պայմաններ ապահովել բոլոր տնտեսությունների,սեփականության տարբեր տեսակների համար, բայց և անչափ կարևոր է թեկուզ և մեկ տնտեսության ճակատագիրը։
Հարգելի քաղաքացիներ, վերջին օրերին մեծագույն աղետի ականատեսն ենք դարձել Կիրանց գյուղի հետ կապված։
Մարդկանց փորձում էին ահաբեկել, վախեցնել պատերազմով, վախեցնել տեղական ադմինիստրատիվ ղզլբաշներով, ոստիկաններով, և հաջողության չհասնելու ցավից գալարվելով, հիմա էլ փորձում են մարդկանց գնել։
Տարածվել է տեղեկատվություն, որ տները լքելու համար մարդկանց մինչև քսան միլիոն դրամ փող են առաջարկել տարատեսակ նախարար զիբիլներ։
Առաջարկել են, չեն հաջողել և զարմացած են, որ մարդիկ չեն հրաժարվում իրենց սեփականությունից:
Ինչու՞ են զարմացել:
Որովհետև ՔՊ խմբակի ցանկացած անդամ լրիվ նորմալ է համարում մեկ տնտեսության և խմբակային տնտեսություններից հրաժարումը, և դա նրանց համար կոնֆլիկտ էլ չէ, որովհետև այդ անհայրենիք անձանց խմբակը հրաժարվել է հայրենիքի Արցախ երկրամասից, որտեղ նրանց խարդախ ձեռամբ կորսվեցին տասնյակ հազարավոր սեփականություններ, տնային տնտեսություններ։
Ահա այստեղ է, որ հայրենիքի իռացիոնալ զգացումը միախառնվում է սեփականության ռացիոնալ ընկալմանը, այստեղ է, որ մեկ տնտեսության սեփականատերը ավելին արժե, քան պետության ինքնիշխանության ծամոնը բերաններին խփած անհայրենիք եթիմները։
Հասկանալի է, որ մեկ տնտեսության սեփականատերը գիտակցում է, որ հավաքական շահն ավելին է, քան իր սեփականության ճակատագիրը, բայց ընդվզում է, որովհետև հասկացել է, որ կորուստների մեղավորներն են թաքնված հավաքական շահի պատնեշի հետևում։
Իսկ ի՞նչ ենք անում մենք, մարդիկ, որոնց սեփականությունը դեռևս վտանգված չէ:
Ի՞նչ պետք է անենք մենք:
Պետք է դուրս գանք պայքարի ընդդեմ ազգակործան ՔՊ խունտայի, որպեսզի հայրենիքի հավաքական շահն ու մեկ քաղաքացու սեփականության իրավունքն իրար չհակադրվեն։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 1374

Մեկնաբանություններ