Հյուսիսային Կորեան դժգոհություն է հայտնել Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի վերջին համատեղ զորավարժությունների առիթով: «Ներկայիս իրավիճակը, երբ Միացյալ Նահանգները շարունակում է «զսպման» քողի տակ ինքնիշխան պետության դեմ միջուկային զենք կիրառելու փորձերը, ընդգծում է այն անհրաժեշտությունը, որ ԿԺԴՀ-ն օժտված լինի ավելի ռազմավարական և մահաբեր միջուկային զսպման միջոցներով, որոնք կարող են հուսալիորեն պաշտպանել նրա ինքնիշխանությունն ու անվտանգությունը »,- ասվում է ԿԺԴՀ ԱԳՆ հայտարարության մեջ։               
 

Ինքնիշխանության և կեղծ պետականապաշտության լոզունգներով թմրեցնում են հանրության գիտակցությունը

Ինքնիշխանության և կեղծ պետականապաշտության լոզունգներով թմրեցնում են հանրության գիտակցությունը
21.03.2024 | 15:00

Հիմա հասկանում ենք, չէ՞, թե ինչպես են դադարել մեր պետությունները, կործանվել մեր արքայատոհմերը, լքվել մեր եկեղեցիներն ու վանքերը։

Ինչպես է Խորենացին գրել իր «Ողբը», Լաստիվերցին բացականչել. «Ավաղ այն առևտրին, որ մեր կործանման պատճառ դարձավ... »։

Հենց այսպե՛ս:

Երբ վերապատրաստված բացիլների, քաղաքական կճղակավորների և սնխչիների մի խունտա հետևողական կերպով, մաս-մաս հանձնում է երկիրը թշնամուն։

Հանձնում է` ինքնիշխանության և կեղծ պետականապաշտության լոզունգներով թմրեցնելով հասարակության գիտակցությունը,

խաղաղության հոգեմետ թուրմը ներարկելով նրա ավիշներում։

Հիմա Տավուշն է դարձել մեր ազգային միջնաբերդը, ոսկեպարցին` մեր հենասյունը։ Տեղային ուռա֊-հայրենասիրությամբ նորից մեր խնդիրները պատվիրակում ենք պետության «դարպասապահներին», համազգային մոբիլիզացիան խեղդում լոկալ հանրույթի առաջ դրված մեր պահանջներով ու ակնկալիքներով։

Մենք հույս ունենք, որ մեր առաստաղի սյուները աստիճանաբար թուլացնելով այն մի օր չի փլվի մեր գլխին:

Վահե Թորոսյան

Դիտվել է՝ 1358

Մեկնաբանություններ