ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Եկել է դառն ու սթափեցնող հետևությունների շրջան

Եկել է դառն ու սթափեցնող հետևությունների շրջան
20.11.2023 | 13:50

Երեք տարի իշխանությունը փոխելու այսքան անհաջող ու դատարկ փորձերից հետո ժամանակն է խոստովանել, որ բոլոր մեթոդները և միջոցները կիրառվել են աննպատակ, որովհետև դրանք բոլորը եղել են մակերեսային ու օտարներից պատճենված։

Չեն կարող հայոց հողում կիրառվել օտար ու կապկված գործիքներ։

Սինգապուրյան, շվեյցարական, իսրայելական, չգիտեմ թե էլ ինչ գործելաձևը հակացուցված է մեր սուրբ ու արարչական հողում։

Հասկացեք վերջապես ու դադարեցրեք իբր մոդայիկ քաղաքացիական մեթոդներ կիրառել։

Ինչքան շատ փորձեք, այնքան նախախնամությունն ուժգին կզարկի մեզ պատերին։

Սթափվել է պետք վերջապես։

Մենք հասել ենք մի փակուղու, որից ելքը չի կարող լինել շաբլոնային։

Ինչո՞ւ չեք փորձում նայել ներկա համակարգային ճգնաժամի աչքերին։ Մի՞թե սա մեր տեղական ճգնաժամն է, որ հաղթահարենք և գնանք ուրիշների ճանապարհով։

Այս համակարգային ճգնաժամը համընդհանուր ու խորքային է։

Ելքը միայն համակարգի արմատական փոփոխությունն է։

Ամբողջ աշխարհը նայում է Հայաստանին։ Նույնիսկ օտար երկրներից եկած խմբեր կան, որոնք հետևում են, թե ինչպես ենք հաղթահարելու այս համակարգային ճգնաժամը։ Որովհետև մեր ազգային առաքելությունը նոր քաղաքակրթական լույս կարող է սփռել օտարների համար։

Ելքը նախ և առաջ մեր գիտակցության մեջ է։

Եթե վերադառնանք մեր արարչագործական արմատներին, գիտակցենք մեր իսկական առաքելությունը, մենք շանս կստանանք փրկության այս գաճաճ՝ այլանդակ նյութապաշտական ու սատանայական ճգնաժամում ու դրանով հույս կտանք մյուս ազգերին։

Սրանք հենց այնպես վերացական խոսքեր չեն։ 3 տարուց ավելի իրական ազգային ուժերն աշխատում են այս նպատակով և հասցրել են կոնկրետացնել մեր նոր քաղաքակրթական առաքելությունը։

Հետո՞ ինչ, որ մեծամասամբ կամակատար ու ծախու լրատվամիջոցները, քաղաքական գործիչները չեն լուսաբանում ու դավադրաբար բոյկոտում են, բայց հո շատերդ գիտեք, որ դա այդպես է։

Էս քաղաքական վակուումը և մեռյալ վիճակը, որը տիրում է ներկայիս Հայաստանում, մեծ ցնցումներից հետո՝ ձեզ ապացույց։

Արտակ Հովսեփյան

Դիտվել է՝ 2657

Մեկնաբանություններ