ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Պայքար, որ անգամ այսօր չի կորցրել ուժը, և սա դեռ շարունակում է մնալ օտարերկրյա գործակալական ցանցի օրակարգում

Պայքար, որ անգամ այսօր չի կորցրել ուժը, և սա դեռ շարունակում է մնալ օտարերկրյա գործակալական ցանցի օրակարգում
13.10.2023 | 16:01

Մեր հայրենիքը զավթած օտարահպատակ, հակահայ խմբակը ամեն քայլով էր ազդարարում, որ եկել է մեր ազգային ժառանգությունը, մեր անցյալի բոլոր ձեռքբերումները ոչնչացնելու։ Եվ այդ քայլերից մեկն էլ ազգային-ավանդական արժեքները, ազգի սրբությունները մերժելն էր։ Փոխարենը այլասերված խմբերի ներկայացուցիչը հայտնվեց ՀՀ ԱԺ-ի բարձր ամբիոնում ու հայտարարեց, թե նախկինում հնարավոր չէր պատկերացնել, որ իր նմանը այդ հարթակից ելույթ կունենա։ Իսկ երկրի վարչապետ ինքնաթագադրված անձն իր հերթին ասում էր, որ նման կերպարներն «իր անձնական հովանու ներքո են»։

Չորս տարի առաջ այս օրերին երկրի համար գլխավոր օրակարգ էին դարձրել տխրահռչակ կոնվենցիայի վավերացումը։ Եվ չորս տարի առաջ այս օրերին շարունակվում էր «Կամք» նախաձեռնության` արդեն ամիսներ շարունակ սկսված պայքարն ընդդեմ պղծությունների և հանուն ազգային արժեքների պահպանության` ի դեմս Վահագն Չախալյանի ու նրա թիմի։

Բաղրամյան պողոտայով անցնելիս ամեն օր կարելի էր տեսնել հեռուստաեթերներից այսօր շատերին արդեն ճանաչելի` տիկին Գյուլնարա Ալեքսանյանին, ով եղել է վաստակավոր ուսուցչուհի։ Եվ նա այդ շրջանում, անտեսելով իր տարիքը, ամիսներ շարունակ կանգնած էր «Կամք» նախաձեռնության պայքարի կողքին։ Նա մեզ հետ ամեն հանդիպման ժամանակ խոսում էր այն հնարավոր վտանգների ու աղետի մասին, որ այսօր մեզ համար դարձրեցին դժոխային իրականություն։ Գիտեինք, որ անհայրենիք են, հակահայ, հակապետական։Բայց միաժամանակ մի պահ կարծում էինք, թե այսպիսի մարտահրավերի դեմ լայնամասշտաբ պայքարի շնորհիվ կկարողանանք պետական ապարատից հեռացնել վարչախմբին ու կանխել ավելի մեծ աղետները։ Չէ՞ որ սա միակ ազդակը չէր, թե ինչ ուժ է եկել իշխանության։

Չկարողացանք։ Հետո եղավ ամենասարսափելին։ Երեք պատերազմ ` ընդամենը հաջորդող երեք տարում։ Արցախի հայաթափում, բռնի տեղահանում` տասն ամիսների ծանր, անմարդկային շրջափակումից հետո։ Արցախցին ինքնակամ չհեռացավ իր հողից։

Հայրենազրկեցին։

Մեր պայքարն ավարտված չէ։ Արցախի համար էլի՛ ենք կռիվ տալու բոլոր հարթակներում։ Մեր բաժին արդարությանը հետամուտ լինելու ենք։

Սակայն այս ամենի համատեքստում երբեք չենք մոռանալու այն օտարերկրյա դեսպաններին, ովքեր անգամ Արցախի շրջափակման ծանր օրերին, երբ այստեղ` Հայկական բարձրավանդակի այս փոքրիկ սրբազան անկյուն-Արցախում մարդկային քաղաքակրթության ու կյանքի գոյության պայքար էր, իրենց ասուլիսներում չէին խոսում մարդկային ու քաղաքակրթական բարձր արժեքներից։ Ասում էին, թե «ուզում են, որ Հայաստանը վավերացնի Ստամբուլյան կոնվենցիան»։ Եվ սա շատ բան է ասում։ Մեր պայքարն անգամ այստեղ չի ավարտվել։ Կարող ենք կանխատեսել, որ պղծությունները խրախուսող ցանկացած քարոզչություն շարունակում է մնալ մեր երկիրը զավթած գործակալական ցանցի օրակարգում։ Մեր ինքնության ու գոյության դեմ համակարգված պատերազմը շարունակվում է։

Մենք ունենք միայն մի օրակարգ` երկիրն ազատագրել հակահայ անհայրենիքներից, պայքարել մեր նախնյաց հոգևոր ժառանգության վրա խարսխված ազգային պետություն կառուցելու և Արցախը վերադարձնելու համար։ Հողը հիշելու է իր բնիկ տիրոջը, սպասելու է:

Եվ ինչպես ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանն էր սիրում մեր թշնամուն ասել.

-Արցախը ձեզ համար տարածք է, իսկ մեզ համար` սուրբ Հայրենիք:

Իսկ Հայրենիքը չի ջնջվում սերունդների գենետիկ կոդից և ծնում է միայն պայքար։ Սա մեզ համար պատմության աքսեոմաներից է:

Վկան` նաև Արևմտյան Հայաստանը:

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4831

Մեկնաբանություններ