ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Պատմության մեջ հարցերը երբեք չեն լուծվել ներքևից՝ վերև

Պատմության մեջ հարցերը երբեք չեն լուծվել ներքևից՝  վերև
06.08.2023 | 07:47

Կարդալով մեր մարդկանց կարծիքները մեր ներկա վիճակի և այդ վիճակից դուրս գալու հնարավոր ճանապարհների մասին՝ այն տպավորությունն է ստացվում, որ եթե մենք այս վիճակում ճիշտ քայլեր անենք, ապա կարող ենք լուծել մեր պրոբլեմները։

Մյուս կողմից էլ, տեսնում ենք, որ նման ներքևից վերև (bottom up) ճանապարհով հարցերը պատմության մեջ երբեք չեն լուծվել և չէին էլ կարող լուծվել։

Հիմա ասենք՝ Ալեքսանդր Մակեդոնացին Պարսկական աշխարհակալ կայսրության հետ համեմատած իր փոքրիկ ժողովրդի հետ միասին ներքևից վերև (bottom up) ճանապարհով կազմակերպվեց ու տիրացավ հին աշխարհի՞ն։

Ցանկացած ուժային բախման ժամանակ, նույնիսկ պարզունակ ցեղային մակարդակում, հաջողության ու հաղթանակի հասնելու համար պետք է ունենալ , թեկուզև սկզբնապես անտեսանելի, բայց իրական պոտենցիալ և կարող լիդեր։

Էլ ուր մնաց՝ ժամանակակից աշխարհում, որտեղ հզոր ուժերը թափանցել են ամեն մի, նույնիսկ, հեռավոր անկյուն, որևէ մեկը տեղից վեր կենա, ինքնակազմակերպվի ու իր հարցերը լուծի՞։

Նման մոտեցման ամենալուրջ թերությունն այն է, որ մեր հնարավոր ուժի տեղը չի դիտվում ուժային ընդհանուր պատկերի մեջ, այն էլ այն դեպքում, որ ոչ պոտենցիալ ունենք, ոչ էլ խելքը գլխին լիդեր։

Մյուս կողմից էլ լիդեր չունենք, քանի որ պոտենցիալ չունենք, և մեր հիմնական պրոբլեմը դա է, որ մեր հզորությունն ու ուժային պոտենցիալը, անկախացումից հետո աճելու փոխարեն, կատաստրոֆիկ անկում ունեցան։

Իսկ ինչ վերաբերում է աշխարհի գործերին, ապա այնտեղ ամեն ինչ լուծվում է ամենաբարձր մակարդակի ուժային և այլ հնարավորությունների հակամարտությունների ու բախումների միջոցով, որի ընթացքում նույնիսկ լոկալ բնույթի շահերի ու կորուստների մանր հարցերում վերևից ներքև (top down) հսկողությունից դուրս որևէ շատ թե քիչ լուրջ պրոբլեմ չկա։

Արցախն ու «Զանգեզուրի միջանցքը»՝ մեզ օրինակ, որոնց թիկունքում ամենաբարձր մակարդակի հակամարտությունն է կանգնած։

Դե այս պայմաններում եկեք միասին գավառական մակարդակով անվերջ ճամարտակենք մեր փրկության ճանապարհների մասին։

Ուրիշ բան է, որ մեր ուժային մակարդակի համար անլուծելի հարցերի մասին դատարկաբանելուց անցնենք մեր ուժերի սահմաններում լուծվող հարցերի լուրջ անալիզին ու դրանց հնարավոր ռացիոնալ լուծումների իրականացմանը։

Մի բան, որը մենք չենք արել ու դրանք չենք էլ համարում լուրջ ճանապարհ։

Այնինչ, մանր-մունր ու երկրորդական թվացող հարցերի ռացիոնալ լուծումները միայն կարող են հիմք դառնալ ավելի լուրջ հարցերի լուծման և իրական ուժ ու հզորություն ունենալու համար։

Այ, այստեղ արդեն շատ էֆեկտիվ կարող է աշխատել bottom up-ը և, իհարկե, պետք չէ միամիտ-միամիտ, առանց ուժ ունենալու խառնվել մեծերի խաղին ու մնալ «անշալվար»։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2377

Մեկնաբանություններ