ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Սպասողական ստրատեգիա ու դրանից բխող տակտիկական պարզունակ քայլեր

Սպասողական ստրատեգիա ու դրանից բխող տակտիկական պարզունակ քայլեր
28.07.2023 | 21:26

Որևէ որակապես նոր հասարակական երևույթի կամ էլ պրոցեսի առաջացման կամ էմերջենսի համար կա երեք նախապայման։

Առաջին՝ կյանքի հարատևման տեսանկյունից այդ նորի ինչ-որ կրիտիկական չափից ավելի լինելու անհրաժեշտությունն է։

Երկրորդ՝ կյանքի հարատևման իմաստով էմերջենսի կամ որակապես նորի առաջացման համար անհրաժեշտ պոտենցիալի առկայությունն է։

Երրորդ՝ նույն կյանքի հարատևման նպատակով կազմակերպական և այլ միջոցներով այդ պոտենցիալը կյանքի կոչելն է։

Ցանկացած հասարակական իրավիճակի, այդ թվում՝ մեր ներկա իրավիճակի անալիզը պետք է հիմնված լինի այս երեք նախապայմանների վրա։

Մեր դեպքում կա առաջինը, այսինքն, ծայրահեղ անհրաժեշտություն՝ որևէ ձևով խուսափել դեպի խորին անկում տանող ճանապարհից։

Ինչ վերաբերում է երկրորդին, այսինքն, այդ հարցը լուծելու ուժային պոտենցիալին, ապա ժամանակին այդ հարցը լուծվել է հասարակության պառակտումով, այն է՝ հարցի լուծման համար անհրաժեշտ ներքին պոտենցիալ չկա։

Ձևականորեն, այդ հարցի լուծումը իր վրա պետք է վերցներ, այսպես կոչված, ընդդիմությունը, բայց այս վերջինիս հասկացրել են, որ եթե կարող է, թող իր գլուխը քորի, որի հետևանքով ընդդիմության նպատակը ոչ թե որևէ գերագույն շահն է, այլ հակառակը՝ մինիմալ կորուստներով իրավիճակից դուրս գալու սպասողական ստրատեգիան ու դրանից բխող տակտիկական պարզունակ քայլերը, այդ թվում՝ գործունեության իմիտացիան։

Այսինքն, անկումը կանգնեցնելու որևէ իրական ներքին ուժ մեր հասարակությունը չունի, մնացած ամեն ինչը բարի ցանկությունների ու հեքիաթների ժանրից է։

Նման ուժը կարող է լինել միայն արտաքին, որն էլ կախված է ամենաբարձր մակարդակի ուժային հակամարտության արդյունքներից։

Սա է այն պլատֆորմը, որի հիման վրա պետք է կազմակերպել ներքին դրական ուժերի գործունեությունը, որը կարող է առավելագույնս նպաստել մեր կյանքի հարատևմանը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2874

Մեկնաբանություններ