ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Որպեսզի ամուր պետություն ունենայինք, նախ պետք էր պետական մտածողություն

Որպեսզի ամուր պետություն ունենայինք, նախ պետք էր պետական մտածողություն
25.07.2023 | 21:21

Որպեսզի այդ մտածողությունը լիներ, պետք էր նախ բարոյական կրթություն և դաստիարակություն։

Այնպիսի բարոյական կրթություն, որը կդառնար նախ Մարդ, ապա և Հայ ձուլելու հնոց, որտեղ կթրծվեին ապագայի ստրատեգները, նորարար գիտնականները, մտավոր ընտրանիները, հանրային աղետի հրշեջները, հոգու և մտքի դարբինները։ Եվ այդ բոլոր ՄԱՐԴԻԿ կլինեին ՀԱՅԿԱԿԱՆ հովանու ներքո։

Որպեսզի առօրյա կենցաղը չգերակայեր պետական կենցաղին, և այսրոպեական մանրախնդիր շահը չդառնար պատուհաս համընդհանուր կենսական շահի նկատմամբ։

Մենք ոչ թե Արցախի նշաձողը իջեցրինք, այլ հայ մարդուն իջեցրինք կենդանական ստորին մակարդակ, որտեղ գերակա են հացը և կացը:

30 տարին բարոյապես կրթվելու հետհաշվարկ էր, կոփվելու և պատրաստվելու, կանխելու և հակազդելու, վերադասավորվելու և նորոգվելու պատուհան էր, ոչ թե մահամերձ քարշ գալու ու հոգեվարքից նորից հույսեր փնտրելու, փրկիչներ որոնելու, ձեռքներս երկնառաք վերև բարձրացնելու և նորից Աստծուն ապավինելու։ Նախ, ուրեմն, աստվածավախ պետք է լինեինք դեռ սկզբից:

Դեռ կարող ենք և պե՛տք է լինենք:

Վահե Թորոսյան

Դիտվել է՝ 2575

Մեկնաբանություններ