ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Արցախին ի՞նչ է բերելու Սամվել Բաբայանը

Արցախին ի՞նչ է բերելու Սամվել Բաբայանը
15.05.2023 | 22:52

Մայիսի 15-ին Սամվել Բաբայանը մեծ բողոքի հանրահավաք է կազմակերպելու Ստեփանակերտում, ու հասկանալով, թե դա ինչ հետևանքների է բերելու, ես մեծ սարսափ եմ ապրում։ Բացեմ փակագծերը․

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Սամվել Բաբայանը շատ ակտիվ համագործակցում է Նիկոլ Փաշինյանի խմբի հետ, հիմա էլ փաշինյանական ամբողջ քարոզչամեքենան՝ Հ1-ով հանդերձ, լծված է Բաբայանի գովեստին, որ Արցախում նրան բերեն իշխանության։

Սամվել Բաբայանն ինքն է իր բերանով ասել, որ դեմ չէ ադրբեջանցի գործարարների մուտքին Արցախ, որ պետք է Արցախում համագործակցել ադրբեջանցիների հետ՝ միաժամանակ դժգոհություն հայտնելով ռուս խաղաղապահներից, նույնիսկ ասելով, որ եթե բան չեն անում, թող հեռանան։ Տեսանյութերը կան, կարող եք նայել։

Արցախում դժգոհ են Արայիկ Հարությունյանի կառավարումից, չեն ուզում, որ նա մնա նախագահ, բայց հասարակ արցախցիները նաև լավ են հասկանում, որ ներքին բախումներ ու անկայունություն չպետք է լինի Արցախում, քանի որ դա շատ արագ կբերի ադրբեջանական զորքի ներխուժման Ստեփանակերտ։ Այդպիսի մի փորձ հնարավոր եղավ կանխել այս տարվա փետրվարին, ու դրա մասին քչերն իմացան։

Այս ամենի համատեքստում Սամվել Բաբայանը (բնականաբար, Նիկոլի հուշումով և փողերով) փորձում է մարդկանց հանել փողոց, որ հանրային ճնշման միջոցով ստիպեն իշխանությանը՝ իրեն դարձնել պետնախարար կամ գուցե նախագահ։

Իսկ գիտե՞ք, թե դա ինչ է նշանակում:

Գիտակցաբար, թե անգիտակցաբար, Սամվել Բաբայանը դառնում է ամենահարմար միջոցը Նիկոլի ու Ալիևի պայմանավորվածությունն իրականացնելու համար։ Այսինքն՝ արցախցիների ձեռքով Արցախը հանձնել Ադրբեջանին։

Ինչպե՞ս՝ կհարցնեք։

1․ Դիցուք, մայիսի 15-ին բազմահազարանոց հանրահավաք եղավ Ստեփանակերտում՝ ընդդեմ Արցախի կառավարության։ Շատ հնարավոր է, նաև կազմակերպված բախումներ լինեն ոստիկանության հետ։ Հենց դա Ադրբեջանի ուզածն է։ Անմիջապես Շուշիից ոստիկանական համազգեստով 2000 զինված մարդկանց կիջեցնի Ստեփանակերտ, որ իբր թե իր քաղաքացիներին պաշտպանեն անջատողական իշխանություններից։ Մնացածը դուք պատկերացրեք։

2․ Դիցուք, մայիսի 15-ի հանրահավաքով Սամվել Բաբայանը դարձավ Արցախի պետնախարար կամ նախագահ։ Հետո՞։ Հետո նա կանի այն, ինչ ավելի վաղ պայմանավորվել են Նիկոլն ու Ալիևը՝ դանդաղ ինտեգրում։ Այսինքն՝

-նախ պետնախարար Սամվել Բաբայանի պահանջով ադրբեջանցիները կբացեն անցակետը, որով Բաբայանի հեղինակությունը կտրուկ կբարձրանա, բայց միաժամանակ կտրուկ 10-15 հազար մարդ կհեռանա Արցախից՝ հասկանալով իրենց գլխի գալիքը։

-հետո պետնախարար Սամվել Բաբայանը կպահանջի ռուս խաղաղապահների հեռացում Արցախից, քանի որ նրանք չեն կարող ապահովել իրենց անվտանգությունը։

-հետո Արցախի հանքերի շահագործման համար պետնախարար Սամվել Բաբայանը թույլտվություն կտա ադրբեջանական ընկերություններին՝ պատճառաբանելով, որ փողը բոլոր դեպքերում Արցախի բյուջե է գալիս (այդ մասին հայտարարել է նաև հեռուստատեսությամբ)։

-հետո Արցախի գազն ու էլեկտրաէներգիան կմատակարարի Ադրբեջանը, ավելի նպատակահարմար կհամարվի ադրբեջանական ապրանքների ներկրումը, քան՝ հայկական։ Պետնախարար Սամվել Բաբայանը նույն Նիկոլի հուշումով կբացատրի, որ խաղաղ համագործակցությունը ավելի լավ է պատերազմից։

-հետո աստիճանաբար, ամիսների ընթացքում Արցախում կշատանան ադրբեջանցիները, որոնք գործարարի անվան տակ տներ կգնեն Ստեփանակերտում կամ շրջաններում։ Մարդիկ սրանից կմտահոգվեն, իսկ պետնախարար Սամվել Բաբայանը դա կանվանի խաղաղ համագործակցություն՝ հավասար սկզբունքներով։

-հետո Արցախում ռուս խաղաղապահների մնալու դեմ բողոքի ցույցեր կսկսվեն որոշ հայերի ու մեծ թվով ադրբեջանցիների մասնակցությամբ։ Պետնախարար Սամվել Բաբայանը կհայտարարի, որ «ռուսները խանգարում են հայերի ու ադրբեջանցիների խաղաղ գոյակցությանը»։

-Մինչև 2024-ի կես ռուսները ստիպված կլինեն հեռանալ Արցախից։

-Այդ ընթացքում Արցախում տարբեր պատճառաբանություններով կկալանավորվեն կամ կսպանվեն ազգային սկզբունքային գործիչները, պատերազմների ժամանակ իրականում կռված ու Ադրբեջանին ցավոտ հարվածներ հասցրած հերոսները։

-Ու երբ Ադրբեջանը հասկանա, որ իր պլանավորած խաղաղ գրավման պլանը կատարված է, մեկ գիշերվա ընթացքում հատուկ գործողություն կանի Ստեփանակերտում, կձերբակալի հենց այն մարդկանց, ովքեր գործիք են դարձել Նիկոլի ու Ալիևի պայմանավորվածության համար, ամենայն հավանականությամբ, հենց Ստեփանակերտում էլ ադրբեջանցիները կսպանեն Արցախի ազատագրության գործում մեծ դեր կատարած «գլավնիյ կամանդույուշի» Բաբայանին։

-Արցախում մնացած մի քանի հազար հայերը հաշված օրերի ընթացքում իրապես կդառնան ցեղասպանության զոհ, իսկ աշխարհն ընդամենը թամաշա կանի և ափսոսանք կհայտնի։ Հետո աշխարհը կանցնի իր առօրյա գործերին, Նիկոլն ու Ալիևն էլ կշնորհավորեն միմյանց գործարքը փայլուն կատարելու համար։

Սիրելի հայրենակիցներ, սա է Արցախը հանձնելու պլանը, եթե դուք տրվեք անիմաստ քարոզներին։ Տեսեք, թե ովքեր են ակտիվ քարոզում անպայման գնալ Սամվել Բաբայանի բողոքի հանրահավաքին՝ հիմնականում հակառուսական կամ արևմտամետ քարոզիչներ կամ ուղղակի Նիկոլի մանկլավիկներ։

Սիրելի արցախցիներ, ինչ էլ անելու լինեք, հիշեք, որ Արցախը հանձնելու պլանը կարող է կատարվել միայն ու միայն արցախցիների ձեռքով։

Պահողն էլ եք դուք, հանձնողն էլ։ Մտածեք։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 3455

Մեկնաբանություններ