ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Ամենակատաղի հայատյացը Արսենյան Գուրգենն է

Ամենակատաղի հայատյացը Արսենյան Գուրգենն է
21.04.2023 | 20:15

Կասկածից վեր է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը զավթած ՔՊ-ական չհայ հանցագործ խմբակի անդամներին միավորում է Արցախի ու այստեղ ապրող ՀԱՅԵՐԻ նկատմամբ ատելությունը:

Նրանցից յուրաքանչյուրը, Ադրբեջան-ՔՊ համատեղ սցենարում, դերակատարություն ունի:

Նրանցից ամենակատաղի հայատյացը Արսենյան Գուրգենն է: ՀՀ ԱԺ ամբիոնից փրփրած բերանով, մատ էր թափ տալիս Արցախի վրա. թե բա պարապ նստել եք, մենք ձեր անվտանգությունն ենք ապահովում:

Սա ասում է հազարավոր ՀԱՅ երիտասարդներով, առանց աչքը թարթելու, երկնային բանակը համալրածը:

Սա ասում է Արցախն ու Հայաստանի մի մասը հանձնածը:

Սա ասում է 120 000 հայերի շրջափակման մեղավորը:

Վերջում էլ կնիք է դնում, թե բա հայերի տունը, պետությունը Հայաստանն է ու իրենք «պայքարելու» և «շենացնելու» են «իրենց» երկիրը:

Մետաքսե ՀԱԿՈԲՅԱՆ

Հ.Գ. ՔՊ-ականը ՀՀ թիվ մեկ ամբիոնից իրենց իսկ կողմից պետական դավաճանության մասին հայտարարություն է անում, իսկ Արցախի իշխանությունները բամբակը ականջներում, աչքերը փակած, աթոռներին կառչած, լուռ հեզությամբ, մասնակցում են Արցախի ոչնչացմանը...

Դիտվել է՝ 2971

Մեկնաբանություններ