ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Կկայանա՞ ԵՄ վերջին մարտը Անդրկովկասում

Կկայանա՞ ԵՄ վերջին մարտը Անդրկովկասում
22.12.2020 | 09:55

Բրյուսելում կայացել է Ադրբեջան-ԵՄ համագործակցության խորհրդի 17-րդ նիստը: Բաքուն ներկայացել է ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի գլխավորած պատվիրակությամբ, ԵՄ-ն՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի գլխավորած պատվիրակությամբ: ԵՄ-Ադրբեջան խորհրդի նիստը կայացել է ԵՄ-Հայաստան համագործակցության խորհրդի նիստի հաջորդ օրը: Անմիջապես աչքի են զարնում կարևոր հանգամանքները, որ կապվում են իրավիճակի գնահատմանը Բաքվում ու Բրյուսելում: Ադրբեջանի ԱԳՆ-ն երկխոսության մեջ շեշտադրում է նոր համապարփակ համաձայնագրի ստորագրման կարևորությունը, որի վերաբերյալ բանակցում են տևական ժամանակ: Բրյուսելը հիմնական ուշադրությունը դարձրել է ռազմավարական համագործակցության հարցերին էներգետիկայի ոլորտում, «Հարավային գազային միջանցքին», տրանսպորտի ու կապի ոլորտի նախագծերին, Ադրբեջանում եվրոպական ներդրումների անհրաժեշտությանը: Դա պատահական չէ: Ադրբեջանի ու ԵՄ բանակցությունները երեք բլոկներով են: Առաջինը քաղաքականության և անվտանգության հարցերն են, երկրորդը՝ առևտրի և ներդրումների, երրորդը՝ տնտեսական ոլորտի, ասցիալական, հումանիտար և այլ ուղղություններով: Երկրորդ ու երրորդ բլոկներով կողմերը կարծես պայմանավորվել են: Բայց մինչև օրս չի ընդունվել առաջին բլոկի ադրբեջանական խմբագրումը՝ Բրյուսելը կտրականապես հրաժարվում է ճանաչել «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:

Եվրոպական որոշ երկրներ Բաքվի հետ երկկողմ հարաբերությունների մակարդակում, ինչպես եվրոպական առանձին քաղաքական ինստիտուտներ, ընդգծել են Ադրբեջանի տարածքային ամբողջականության գործոնը: Բայց Ադրբեջանի, Հայաստանի ու Ռուսաստանի միջև Լեռնային Ղարաբաղում հրադադարի համաձայնագրից հետո, երբ Բաքուն վերականգնեց կորցրած շրջաններից մեծ մասի վրա վերահսկողությունը, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարում է, որ «Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը լուծված է», այս թեման կորցրել է արդիականությունը, որից հետևում է, որ Բրյուսել-Բաքու համագործակցության համաձայնագրում մնում են հարցեր, որ վերաբերում են ավելի շատ առևտրատնտեսական համագործակցության տեխնիկական կողմերին: Սակայն, կարծես, ԵՄ-ն Ադրբեջանի առնչությամբ սկսում է օգտագործել գործողությունների այլ սցենար: Համագործակցության խորհրդի ամփոփիչ հայտարարության մեջ առաջին դիրքերում է նոր համապարփակ համաձայնագրում թեզիս ներմուծելը «ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պահպանման մասին», որ «կնպաստի Ադրբեջանի տնտեսության դիվերսիֆիկացմանը, առևտրական հարաբերությունների ամրապնդմանը և մեր համագործակցության ավելի ընդլայնմանը»:

Բացի այդ՝ ԵՄ-ն ցանկանում է պահպանել ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակցությունը ղարաբաղյան գործընթացում, «ստանձնել կոնֆլիկտի կարգավորման ձևավորման աջակցության դերը»: Հետո կարելի է դատողություններ անել էներգետիկայի, առևտրի, ներդրումների և այլնի մասին: Բայց իրավիճակը տարածաշրջանում ղարաբաղյան պատերազմից հետո սկզբունքորեն փոխվել է: Ալիևի խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը կոնֆլիկտի կարգավորման մեջ ոչ մի դեր չի խաղացել, չնայած 28 տարվա մանդատին: Ավելին՝ փոխվել է ուժերի դասավորությունը Եվրոպայի ու Ասիայի սահմանին: Եվրոպայում շատ փորձագետներ փորձում են հաստատել իրավիճակի գնահատականը «իբրև Անդրկովկասում երեք բռնապետների հաղթանակ՝ Պուտինի, Ալիևի, Էրդողանի», կոչ են անում ազդել տարածաշրջանում իրադարձությունների ընթացքի վրա ներքին քաղաքականության մեջ դեմոկրատական նորմերի պահպանումը պահանջելու միջոցով, որ նախևառաջ վերաբերում է Ադրբեջանին ու Թուրքիային, իսկ Հայաստանին կոչ են անում համարել «արևմտամետ դիրքերում» գտնվող: Նրանց կարծիքով՝ ԵԱՀԿ-ի հովանու տակ աշխատող Մինսկի խումբը պետք է վերսկսի իր գործունեությունը հենց այդ մեկնարկային պայմաններում, որ հետո խաղարկվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշարկման պարտիան: Հակառակ դեպքում՝ գտնում է ԱՄՆ-ի Politico-ն, «ԵՄ-ն պետք է ընդունի իր պարտությունը Անդրկովկասում, ինչպես և ԱՄՆ-ը, որ խուլ մնացին Փաշինյանի խնդրանքներին»:

Politico-ն կոչ է անում ԵՄ-ին «պատրաստվել իր վերջին մարտին Անդրկովկասում Հայաստանի կողմից, նախաձեռնությունը իր ձեռքը վերցնել»: Բայց ինչպե՞ս անել: Մինսկի խումբը ստիպված է սկսել մաքուր էջից: Առավելևս, որ Մոսկվայի հովանավորությամբ կնքված համաձայնությունը նման է նրան, որ Հայաստանի, Ադրբեջանի և միջազգային հանրության կարծիքով, խելամիտ կոմպրոմիս կլիներ՝ այսպես կոչված մադրիդյան սկզբունքների համապատասխան 10 տարի առաջ: Գլխավոր տարբերությունը, որ նա ծնվել էր բանակցությունների սեղանին, ոչ թե ռազմաճակատում: Հարց է, թե այդ տարբեությունը ինչպե՞ս կանդրադառնա Ադրբեջան-ԵՄ նոր համապարփակ համաձայնագրի նախապատրաստության վրա: Եվրախորհրդում միջազգային հարաբերությունների «Մեծ Եվրոպա» ծրագրի տնօրեն Նիկու Պոպեսկուն վստահ է, որ Բրյուսելի կողմնորոշումը բացառապես դիվանագիտական ու տնտեսական գործիքների վրա ոչինչ չի տա և անհրաժեշտ է անցնել գործընկերային հարաբերությունների զարգացման ռազմական, հետախուզության, կիբեռանվտանգության ապահովման ոլորտներում: ԵՄ-ից սպասում են, որ կդառնա այն ուժը, որ կարող է ազդեցություն ունենալ ոչ միայն քաղաքականության ու տնտեսության վրա, այլև անվտանգության ապահովման ոլորտի: Միայն այդ դեպքում, ժամանակի հետ, Բրյուսելի ձայնին կլսեն այնտեղ, որտեղ նրա կարծիքը առավել մեծ նշանակություն ունի: Տեսնենք՝ ինչ կստացվի:
Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Ինչու՞ է Ռուսաստանը խուսափում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերականգնումից: Որովհետև Թուրքիայի հետ որոշել են տարածաշրջանից դուրս մղե՞լ բոլորին ու երկուսով հարցերը պայմանավորվել: Այդ դեպքում հնարավոր է երկու ելք՝ կամ նրանք են գրում խաղաղության մեծ պայմանագիրը, որ արդեն հասկանալի է՝ ինչ բովանդակություն կունենա, կամ կռվում են իրար դեմ՝ իրենց բազմազան օրակարգի հարցերից մեկով՝ Սիրիայի, Լիբիայի, Իրաքի, ԱՄՆ-ի, Ադրբեջանի… Երկու և ավելի ելքերի պարագայում Հայաստանի համար ապահովության բարձիկը ԵԱՀԿ Մինսկի խմբի պահպանումն է, որտեղ Ֆրանսիան ու ԱՄՆ-ը կհավասարակշռեն Թուրքիա-Ռուսաստանի տանդեմին, և՝ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումը ու ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը նաև ռազմական ոլորտում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 15923

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ