ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Նախագահը, որ հետապնդում է ուրվականների

Նախագահը, որ հետապնդում է ուրվականների
02.09.2020 | 10:34

Որքան շարունակվում են ցույցերը, այնքան տարօրինակ են դառնում Ալեքսանդր Լուկաշենկոյի ելույթները: Ավտոկրատը շարունակում է կառչել իշխանությանը՝ գրում է Սիմոնե Բրուները Die Zeit-ում: Մարդը, որ պնդում է, թե ընտրողների 80% -ն իրեն ձայն է տվել, այնքան չի վստահում իր ժողովրդին, որ այլևս ավտոմոբիլով չի տեղաշարժվում: Միայն ուղղաթիռով: Ինչպես անցած կիրակի, երբ նրա ուղղաթիռը պտտվում էր Մինսկի տանիքների վրա, իսկ նա լուսացույցից «առետներ» էր որոնում: «Ավելի մոտ, ավելի մոտ»՝ հրահանգում էր նա ռադիոհեռախոսով, բեյսբոլկայով, պաշտպանական հանդերձանքով ու Կալաշնիկովի ավտոմատը ձեռքին: Նա վայրէջք կատարեց իր նստավայրում նույնկերպ զինված որդու՝ 15-ամյա Նիկոլայի հետ, քայլանցեց հատուկ ջոկատայիններին, վեր պարզեց բութ մատը և շնորհակալություն հայտնեց նրանց՝ ստանալով ծափեր, կարծես հաղթել էր ճակատամարտում: Լուկաշենկոն իբրև գերագույն հրամանատար, տեսախցիկների առաջ է հայտնվում Կալաշնիկովի ավտոմատով՝ պատրաստ սեփական բնակչության հետ պայքարին: Որքան ավելի քիչ է նա վերահսկում իրավիճակը, այնքան տարօրինակ է դառնում պատկերը: Վերջին շաբաթներին տպավորություն է ստեղծվում, որ 66-ամյա ավտոկրատը, ում շատերն են համարում Եվրոպայի վերջին բռնապետ, այլևս չի հասկանում իր երկիրը: Բայց վերջին հանգստյան օրերի կադրերը այդ տպավորությանը նոր, աբսուրդ երանգ են հաղորդում՝ այնքան աբսուրդ, որ ոմանք հարց են տալիս՝ ի վիճակի՞ է Լուկաշենկոն ընդհանրապես ճիշտ ընկալել իրականությունը: «Եթե այդ կադրերը պետք է վախ ներշնչեին, արդյունք չտվեցին»՝ գտնում է Ռազմավարական հետազոտությունների բելառուսական ինստիտուտի աշխատակից Եկատերինա Շմացինան: «Հասարակությունը դա ընդունեց իբրև թուլության նշան, նշան, որ նա այդքան շատ է վախենում խաղաղ մարդկանցից, որ ալևս իրեն չեն համարում իրենց օրինական նախագահը»: Ինտերնետում նրա հայտնությունը մեմ դարձավ: Ծիծաղելի պատկերները նրան ներկայացնում են և բելառուսական Ռեմբո և նախագահ, որ ուրվականների որսի է ելել: Որ 26 տարվա մեջ ամենամեծ ճգնաժամին Լուկաշենկոն արձագանքում է բռնությունների ուժեղացումով, զարմանալի չէ Վալերի Կաբալևիչի համար: Քաղաքագետը Լուկաշենկոյի կարիերիային ամենասկզբից է հետևում և 2010-ին գրել է նրա կենսագրությունը: «Նա գործում է լիովին համապատասխան իր ոճին ու բնութագրին, որով կառավարել է երկիրը 26 տարի»՝ ասել է Կաբալևիչը Die Zeit-ին հարցազրույցում: Կալաշնիկովի ավտոմատով Լուկաշենկոյի հայտնությունը նրան հիշեցրել է 2005-ին ռուսական ТВ-Центр-ին հարցազրույցը: «Ես իմ ժողովուրդն եմ, իմ պետությունը և նախագահի իշխանությունը պաշտպանելու եմ ինքս, եթե պետք է՝ զենքը ձեռքիս, եթե պետք է՝ մենակ»՝ հայտարարել է նա 2005-ին: Նա հղում է արել Չիլիի նախագահ Սալվադորե Ալիենդեին, որ 1973-ին տապալվեց ռազմական հեղաշրջումով: «Ավտոմատով այդ կերպարը իբրև պատասխան խաղաղ ցուցարարներին նրա թեզիսի արտացոլումն է»՝ ասում է Կաբալևիչը: Լուկաշենկոն պաշտոնը ստանձնեց բոլորովին այլ իմիջով՝ 1990-ակններին մարդիկ հրճվանքով ընդունեցին կոլտնտեսության նախկին եռանդուն նախագահին իբրև հակաիստեբլիշմենտի գործող մարդու: Հետո նա դարձավ ժողովրդական նախագահ, որ թևքերը քշտած աշխատում է, հոգատար բատկա, որ ճգնաժամային ժամանակներում կարողացավ համախմբել բնակչության մեծ մասին սովետական նոստալգիայի ու պատերնալիզմի օգնությամբ, որ ֆինանսավորվում էր Ռուսաստանից հումքի էժան մատակարարումներով: «Լուկաշենկոյի համար ծանր է համակերպվել, որ ինքն այլևս պոպուլյար չէ,- գտնում է Մինսկից լրագրող Ալեքսանդր Կլասկովսկին:-Նա ակնհայտորեն եզրակացրել է, որ կարող է պաշտպանել իր իշխանությունը միայն ուժով, ոչ թե պոպուլիզմով՝ ինչպես առաջ»: «Եթե դուք ինձ այլևս չեք սիրում, պետք է վախենաք» սկզբունքով: «Որ Լուկաշենկոն ի հեճուկս ամեն ինչի, դեռ կարող է պահպանել իշխանությունը, կապված է անվտանգության ուժեղ համակարգի հետ՝ կազմված ոստիկանությունից, բանակից ու հատուկ ծառայություններից, որ եզակի բացառություններով դեռ աջակցում են նրան, որովհետև իշխանափոխությունից հետո իրենց համար ավելի վատ է լինելու, քան Լուկաշենկոյի օրոք էր,- գտնում է Կլասկովսկին:-Հավանաբար Բելառուսին սպասում է երկար ու դրամատիկ պայքար»:
Սիմոնե Բրուներ, Die Zeit


Հ.Գ. Բելառուսի ընդդիմության համակարգող խորհրդի նախագահության անդամ Մարիա Կոլեսնիկովան և բելառուսցի քաղաքական գործիչ Վիկտոր Բաբարիկոն հայտարարել են քաղաքական կուսակցություն ստեղծելու մասին: «Ընկերներ, ես՝ Մարիա Կոլեսնիկովան և շտաբի անդամ Վիկտոր Բաբարիկոն այսօր հայտարարում ենք «Միասին» քաղաքական կուսակցության ստեղծման մասին», - ասել Կոլեսնիկովան YouTube-յան տեսաուղերձում: Իսկ այդ ընթացքում Ալեքսանդր Լուկաշենկոն այցելել է Բարանովիչի քաղաք և շփվել կանանց հետ, հայտնում է rbc.ru կայքը։ Զրույցի ժամանակ կանանցից մեկը Լուկաշենկոյին հանդիմանել է ընդամենը 5 տարով ընտրվելու համար և պահանջել, որ 10 կամ 15 տարի նախագահի։ Լուկաշենկոն պատասխանել է․«Թողեք գոնե 5 տարի ձգեմ»։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9817

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ