ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Թուր­քիա և Հա­րա­վա­յին Կով­կաս. ռազ­մա­վա­րա­կան մշու­շը տա­րած­վում է

Թուր­քիա և Հա­րա­վա­յին Կով­կաս. ռազ­մա­վա­րա­կան մշու­շը տա­րած­վում է
07.07.2020 | 01:03

(Նախորդ մասը)

«Ինչ վե­րա­բե­րում է Հա­յաս­տա­նին, ա­պա և՛ Եվ­րո­պա­յում, և՛ ամ­բողջ աշ­խար­հում տես­նում են, որ այն­տեղ պե­տու­թյան չորս ղե­կա­վար է փոխ­վել, վար­չա­պե­տերն են փոխ­վում, և ընդ­հան­րա­պես կադ­րե­րի փո­փո­խում կա, իսկ Ադր­բե­ջա­նում ար­դեն 27 տա­րի նույն ըն­տա­նիքն է իշ­խում։ Իշ­խա­նու­թյան փո­խե­լիու­թյան սկզ­բուն­քը պահ­պան­վում է նույ­նիսկ չճա­նաչ­ված Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյու­նում։ Դրա­նով հա­յերն աշ­խար­հին կա­նո­նա­վո­րա­պես ցույց են տա­լիս, որ ի­րենց պե­տու­թյուն­նե­րում պար­բե­րա­բար փոխ­վում է իշ­խա­նու­թյու­նը, բա­րե­փո­խում­ներ են ար­վում երկ­րի կա­ռա­վար­ման ո­լոր­տում։ Հա­մե­մա­տա­բար վեր­ջերս Հա­յաս­տա­նը դար­ձավ խոր­հր­դա­րա­նա­կան հան­րա­պե­տու­թյուն, ո­րի նա­խա­գա­հը դա­վա­նան­քով կա­թո­լիկ քրիս­տո­նյա է (և հե­տաքր­քիր է, որ այդ մա­սին ա­սում են թա­լիշ­նե­րը-Ս. Շ.), իսկ վար­չա­պե­տը՝ Գրի­գոր-լու­սա­վոր­չա­կան։ Դա վկա­յում է, որ հա­յե­րը կրո­նա­կան հա­վա­սա­րակշ­ռու­թյան են հա­սել նաև իշ­խա­նու­թյան մեջ՝ ի­րենց պե­տա­կա­նու­թյու­նը պաշտ­պա­նե­լով նաև Վա­տի­կա­նի ե­րաշ­խա­վո­րու­թյամբ։ Իսկ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում ընտ­րու­թյու­նում հաղ­թած նա­խա­գահն ընտ­րու­թյու­նում իր ա­մե­նաու­ժեղ մր­ցակ­ցին ա­ռա­ջար­կում է զբա­ղեց­նել ԼՂՀ ԱԳ նա­խա­րա­րի պա­տաս­խա­նա­տու պաշ­տո­նը։ Դա քա­ղա­քա­կան մշա­կույ­թի ցու­ցիչ է, ո­րը չկա Ադր­բե­ջա­նում, ա­վե­լի ստույգ՝ ուղ­ղա­կի սպան­վել է սաղմ­նա­յին վի­ճա­կում։ Ի­րա­կան բա­րե­փո­խում­նե­րի փո­խա­րեն երկ­րի իշ­խա­նու­թյուն­ներն սկ­սել են մի­ջին և մի­ջի­նից քիչ բարձր մա­կար­դա­կի կո­ռում­պաց­ված պաշ­տո­նյա­նե­րի ձեր­բա­կա­լու­թյուն­նե­րի, այ­սինքն՝ զո­հա­բե­րու­թյան ար­շավ։ Բայց ժո­ղո­վուր­դը հաս­կա­նում է, որ դա պար­զա­պես բե­մադ­րու­թյուն է, այն խա­բու­սի­կու­թյան ցու­ցադ­րում, թե իբր իշ­խա­նու­թյու­նը վեր­ջա­պես ձեռ­նա­մուխ է ե­ղել հան­րա­պե­տու­թյու­նում ա­մեն ինչ կար­գա­վո­րե­լուն։ Դա պար­զա­պես ժա­մա­նակ ձգե­լու հեր­թա­կան խաղ է։ Եվ այդ ներ­քին ա­հա­վոր ի­րադ­րու­թյան պայ­ման­նե­րում Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հը բա­ցա­հայ­տո­րեն հա­վակ­նում է հարևան պե­տու­թյան տա­րած­քին ու սպառ­նում Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հայ բնակ­չու­թյա­նը, ո­րին միա­ժա­մա­նակ ինք­նա­վա­րու­թյուն է ա­ռա­ջար­կում։ Դա միան­գա­մայն ան­հա­ջող ու կոր­ծա­նիչ քա­ղա­քա­կա­նու­թյուն է Ադր­բե­ջա­նա­կան Հան­րա­պե­տու­թյան հա­մար, ո­րը, ցա­վոք, ող­բա­լի հետևանք­ներ կբե­րի երկ­րի և հա­սա­րակ ժո­ղովր­դի գլ­խին։ Եվ եր­բեմն այն­պի­սի տպա­վո­րու­թյուն է ստեղծ­վում, ա­սես դա նպա­տա­կա­մետ կեր­պով է ար­վում։ Ա­լիևին չի կա­րե­լի ան­խելք ան­վա­նել։ Նա բարձր խա­վից սեր­ված, խո­րա­գի­տակ ու բարձր կր­թու­թյամբ քա­ղա­քա­կան գոր­ծիչ է, ուս­տի հան­գում ենք այն եզ­րա­կա­ցու­թյան, որ նա կար­ծես ողջ քա­ղա­քա­կիրթ աշ­խար­հին հա­մա­ռո­րեն ու­զում է ցույց տալ, որ իր ղե­կա­վա­րած պե­տու­թյու­նը չի կա­յա­ցել, որ այն մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի ոչ մի բա­նում չզի­ջող սու­բյեկտ է, ո­րը պետք է հե­ռաց­վի աս­պա­րե­զից և աշ­խար­հի քա­ղա­քա­կան քար­տե­զից։ Նա կրակն իր վրա է հրա­վի­րում, և դա տրա­մա­բա­նա­կան բա­ցատ­րու­թյուն ու­նի»։


Բա­վա­կան յու­րա­հա­տուկ են­թադ­րու­թյուն է Ա­լիև-Փա­շաևնե­րի վար­չա­կար­գի ընդ­դի­մա­դի­րի կող­մից։ Ի­հար­կե, մենք էլ կա­րող ենք ա­ռա­ջադ­րել այս կամ այն վար­կած­նե­րը կամ են­թադ­րու­թյուն­նե­րը։ Բայց շատ ա­վե­լի լավ կլի­ներ, ե­թե կեղծ Ադր­բե­ջա­նի և նրա գո­յու­թյան հե­ռան­կար­նե­րի թե­մա­յի մշակ­մամբ զբաղ­վեին Հա­յաս­տա­նի հե­տա­խու­զու­թյու­նը կամ հա­կա­հե­տա­խու­զու­թյու­նը, ոչ թե լրագ­րող­նե­րը կամ վեր­լու­ծա­բան­նե­րը։ Իսկ ին­չո՞վ է հի­մա զբաղ­ված Հա­յաս­տա­նի ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյու­նը։ Դա­տարկ բա­նե­րով։ ՈՒս­տի շա­րու­նա­կենք մեջ­բե­րում­նե­րը թա­լիշ Զ. Իբ­րա­հի­միի հոդ­վա­ծից։ «Կա­րե­լի է նաև են­թադ­րել, որ ծայ­րա­մա­սա­յին շր­ջան­նե­րում (ո­րոնց ղե­կա­վար­նե­րին հենց ինքն էլ նշա­նա­կել էր) մանր կո­ռուպ­ցիո­ներ­նե­րի դեմ պայ­քա­րի ֆո­նին, ժա­մա­նակ շա­հե­լու նպա­տա­կով, Իլ­համ Ա­լիևն ու­զում է պա­թե­տիկ ար­տա­հայ­տու­թյուն­նե­րով, ու­ժի կի­րառ­ման սպառ­նա­լիք­նե­րով օ­դը թն­դաց­նե­լով խա­ղալ նաև ժո­ղովր­դի հայ­րե­նա­սի­րա­կան տրա­մադ­րու­թյուն­նե­րի վրա։ Վճ­ռա­կա­նու­թյան ցու­ցադ­րումն ինչ­պես կո­ռուպ­ցիա­յի, այն­պես էլ «հայ օ­կու­պանտ­նե­րի» դեմ պայ­քա­րում ի­րա­կա­նում այդ­պես էլ կմ­նա ցու­ցադ­րում, և Ադր­բե­ջա­նում ա­ռողջ դա­տո­ղու­թյամբ մար­դիկ դա լավ են հաս­կա­նում։ Հան­րա­պե­տու­թյան տն­տե­սա­կան ի­րադ­րու­թյու­նը ԱՊՀ եր­կր­նե­րում ա­մե­նա­վա­տե­րից մեկն է։ Քն­նա­դա­տու­թյան ա­ճող ա­լի­քը և իշ­խա­նու­թյուն­նե­րի նկատ­մամբ ա­ճող ա­տե­լու­թյունն այ­սօր իշ­խա­նու­թյան գոր­ծու­նեու­թյան օ­րի­նա­չափ հետևանքն են։ Կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րի մի­ջո­ցա­ռում­ներն ուժ­գին հար­ված հասց­րին երկ­րի հա­սա­րակ քա­ղա­քա­ցի­նե­րի, ոչ մե­ծա­քա­նակ մի­ջին խա­վի բա­րե­կե­ցու­թյա­նը։ Եվ այդ­պի­սի ի­րա­վի­ճա­կում ադր­բե­ջա­նա­կան պե­տու­թյան ղե­կա­վա­րը մարդ­կանց մտ­քե­րը լց­նում է ի­րա­կա­նում ո­չինչ չն­շա­նա­կող պա­թե­տիկ ար­տա­հայ­տու­թյուն­նե­րով և ու­զում է նրանց հա­մակ­րան­քը շա­հել նաև ա­ռա­ջին Ադր­բե­ջա­նա­կան Հան­րա­պե­տու­թյու­նը գլ­խա­վո­րած ու պատ­մա­կան աս­պա­րե­զից ար­դեն հե­ռա­ցած նն­ջե­ցյալ­նե­րի, ան­հա­ջո­ղակ­նե­րի դեմ իր պայ­քա­րով։ Այդ ֆո­նին գնա­լով ա­վե­լի հա­ճախ ենք ադր­բե­ջա­նա­կան ընդ­դի­մու­թյան շուր­թե­րից լսում, որ երկ­րին սպա­սում են փլու­զում ու ոչն­չա­ցում, որ պե­տա­կա­նու­թյու­նը լուրջ սպառ­նա­լի­քի տակ է։ Խե­լա­ցի մար­դիկ կա­րող են հարց տալ, թե նման սպառ­նա­լի­քի ա­ռաջ երկ­րի նա­խա­գահն ին­չու է ագ­րե­սիվ ճար­տա­սա­նու­թյամբ հան­դես գա­լիս հայ­կա­կան պե­տա­կա­նու­թյան հաս­ցեին, դրա­նով իսկ հա­մաշ­խար­հա­յին հա­յու­թյան, հայ­կա­կան լոբ­բիի և նրանց պաշտ­պա­նող հա­մաշ­խար­հա­յին հզոր ու­ժե­րի հաս­ցեին, ո­րոնց մեջ է նաև հրեա­կան վեր­նա­խա­վի մի մա­սը։ Այ­սօր քա­ղա­քա­կիրթ աշ­խար­հը կաս­կա­ծի տակ չի դնում կամ առն­վազն դեմ չէ, որ Հա­յաս­տա­նը վե­րա­կան­գն­վի նախ­կին սահ­ման­նե­րում։ Հնա­րա­վոր է, որ այդ մա­սին ա­մե­նու­րեք բա­ցեի­բաց չի հայ­տա­րար­վում, բայց «հայ­կա­կան գոր­ծոնն» ար­դեն պաշտ­պա­նում է նաև կա­թո­լիկ Վա­տի­կա­նը։ Իսկ թե ինչ է Վա­տի­կա­նը, Ա­լիևը լավ գի­տի։ Բաք­վում պետք է գի­տակ­ցեն, որ ո՛չ Ի­րա­նը, ո՛չ Ռու­սաս­տա­նը, ո՛չ Եվ­րո­պան, ո՛չ ԱՄՆ-ը թույլ չեն տա ջախ­ջա­խել Հա­յաս­տա­նը և չեն պաշտ­պա­նի Ադր­բե­ջա­նին, ո­րի թի­կուն­քին կանգ­նած է միայն տն­տե­սա­կան ու քա­ղա­քա­կան ճգ­նա­ժա­մի տեն­դից ցնց­վող Թուր­քիան։ Թուր­քիան ինքն է զգում Ռու­սաս­տա­նի հետ լավ հա­րա­բե­րու­թյուն­ներ պահ­պա­նե­լու կա­րի­քը Մեր­ձա­վոր Արևել­քում ստեղծ­ված հան­գա­մանք­նե­րի պատ­ճա­ռով։ Պան­թյուր­քիզ­մը ռազ­մա­վա­րա­կան վտանգ է նախ և ա­ռաջ Ի­րա­նի և Ռու­սաս­տա­նի հա­մար։ Ո՛չ Ի­րա­նը, ո՛չ Ռու­սաս­տա­նը Բաք­վի կող­մում չեն լի­նե­լու, «ռազ­մա­վա­րա­կան դա­շին­քը» Թուր­քիա­յի հետ անհ­նար է մի շարք օ­բյեկ­տիվ պատ­ճառ­նե­րով։ Այժմ Ա­թա­թուր­քի ժա­մա­նակ­նե­րը չեն, երբ Ռու­սաս­տա­նում հայ­տա­րա­րում էին թուրք-ադր­բե­ջա­նա­կան սո­ցիա­լիս­տա­կան միու­թյան ստեղծ­ման հնա­րա­վո­րու­թյան մա­սին՝ հույս ու­նե­նա­լով սո­ցիա­լիզ­մի և կո­մու­նիս­տա­կան գա­ղա­փար­նե­րը տա­րա­ծե­լու թուր­քա­կան գոր­ծո­նի օգ­նու­թյամբ։ Այ­սօր Ռու­սաս­տա­նում նման նա­խա­գիծ չկա և չի լի­նի։ Այ­սօր աս­պա­րե­զում ոչ թե թույլ Ի­րանն է՝ փտող Ղա­ջա­րյան տոհ­մի ղե­կա­վա­րու­թյան տակ, այլ հզոր Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տու­թյու­նը, տիե­զե­րա­կան տե­րու­թյուն, որն ի­րեն թույլ է տա­լիս ռմ­բա­կո­ծել ԱՄՆ-ի ու ՆԱ­ՏՕ-ի բա­զա­նե­րը։ Ի­րա­նը պե­տու­թյուն է, որն ԱՄՆ-ին մար­տահ­րա­վեր է նե­տում ար­դեն ա­մե­րի­կյան աշ­խար­հա­մա­սում։ Այդ ա­մե­նից բա­ցի, Ի­րա­նը Մեր­ձա­վոր Արևել­քում Ռու­սաս­տա­նի բնա­կան դաշ­նա­կիցն է։ Փոխ­վել են ժա­մա­նակ­ներն ու ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րը։ Մյուս կող­մից, հա­ջո­ղու­թյամբ չե­զո­քաց­վում են նաև Մոսկ­վա­յում Ա­լիևի այն զա­նա­զան լոբ­բիստ­նե­րի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, ո­րոնք անշ­նորհք կեր­պով փոր­ձում են ռու­սա­կան փոր­ձա­գի­տա­կան հան­րու­թյան մի մա­սի գի­տակ­ցու­թյան մեջ ներդ­նել այն միտ­քը, որ Հա­յաս­տա­նի և Արևմուտ­քի հա­մա­գոր­ծակ­ցու­թյունն ուղղ­ված է տա­րա­ծաշր­ջա­նում Ռու­սաս­տա­նի դեմ, ա­սես Ադր­բե­ջա­նը չի ա­մեն տա­րի մի քա­նի զո­րա­վար­ժու­թյուն անց­կաց­նում ՆԱ­ՏՕ-ի ան­դամ Թուր­քիա­յի հետ»։


Եվ ա­հա թե ինչ եզ­րա­կա­ցու­թյուն­ներ է ա­նում թա­լիշ վեր­լու­ծա­բա­նը. «Նման հան­գա­մանք­նե­րում ին­չու՞ է պետք փշ­րել Ադր­բե­ջա­նա­կան Հան­րա­պե­տու­թյու­նը՝ այդ­պի­սի քա­ղա­քա­կան ի­րա­կա­նու­թյան բա­խե­լով։ Գու­ցե նրա հա­մար, որ նրա վե­րա­նա­լուց հե­տո գոր­ծող իշ­խա­նու­թյու­նից ոչ ոք հա­շիվ չպա­հան­ջի երկ­րի նկատ­մամբ նրա ա­րած­նե­րի հա­մար։ Գու­ցե ընդ­դի­մու­թյան եր­կյուղ­ներն իս­կա­պե՞ս ի­րա­կան են, և հե­տա­լիևյան Ադր­բե­ջան պար­զա­պես չի լի­նի, և չի լի­նի այդ պե­տու­թյան ի­րա­վա­հա­ջորդ, ո­րը քրեա­կան հե­տապն­դում սկ­սի երկ­րի նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րի նկատ­մամբ։ Սա կա­րող է լի­նել այն տրա­մա­բա­նա­կան բա­ցատ­րու­թյուն­նե­րից մե­կը, թե իր վար­քով Ա­լիևն ին­չու է կրա­կը հրա­վի­րում իր գլ­խա­վո­րած երկ­րի վրա։ Եվ հնա­րա­վոր է, որ այն ժա­մա­նակ, բա­ցի փաս­տա­ցի գո­յու­թյուն ու­նե­ցող Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյու­նից, հայ­տն­վեն, օ­րի­նակ, Ա­ռա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը, Շիր­վա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը, Թա­լիշս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը և Նա­խիջևա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը։ Ե­թե ո­րո­շում ըն­դուն­վի և գոր­ծի գց­վի նման գոր­ծըն­թաց, ա­պա այն ոչ ոք չի կանգ­նեց­նի և չի կա­րող կանգ­նեց­նել, ո­րով­հետև ներ­կա­յիս իշ­խա­նու­թյունն իր եր­կի­րը գլ­խա­ցա­վանք է դարձ­րել հարևան պե­տու­թյուն­նե­րի հա­մար։ Նույ­նիսկ Թուր­քիան չի մի­ջամ­տի և կհանձ­նի Ադր­բե­ջա­նը, ինչ­պես 1920 թ., այլ տա­րա­ծաշր­ջան­նե­րում քա­ղա­քա­կան զի­ջում­նե­րի դի­մաց, ա­սենք իր կազ­մի մեջ կմտց­նի կամ խնա­մա­կա­լու­թյան տակ կվերց­նի Ադր­բե­ջա­նում պան­թյուր­քիզ­մի օր­րան Նա­խիջևա­նի Ինք­նա­վար Հան­րա­պե­տու­թյու­նը։ Չէ՞ որ այդ հան­րա­պե­տու­թյու­նը, Մոսկ­վա­յի և Կար­սի 1921 թ. պայ­մա­նագ­րե­րով, իր մի­ջազ­գա­յին կար­գա­վի­ճա­կով հա­մար­վում է խնա­մա­կա­լու­թյան տակ գտն­վող ինք­նա­վար տա­րածք (պրո­տեկ­տո­րատ)։ Գու­ցե հենց այդ ժա­մա­նա­կաշր­ջա­նի հա­մա՞ր են Նա­խիջևա­նի ան­կա­խու­թյան հռ­չակ­ման հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը լավ թաքց­ված այդ ինք­նա­վա­րու­թյան, նաև Ադր­բե­ջա­նի սահ­մա­նադ­րու­թյուն­նե­րում։ Դա «Pravda.ru»-ի հետ հար­ցազ­րույ­ցում բա­ցեի­բաց հաս­տա­տել է ադր­բե­ջան­ցի քա­ղա­քա­գետ Թո­ֆիկ Աբ­բա­սո­վը։ Գու­ցե դրա հա­մար ստեղծ­ված են ա­ռան­ձին բա­նակ և նույ­նիսկ ա­ռան­ձին մաք­սա­տու՞ն, բարձ­րա­գույն մա­կար­դա­կում ձևա­վոր­ված են բո­լոր պե­տա­կան ինս­տի­տուտ­նե՞­րը։ Այդ հար­ցե­րի պա­տաս­խան­նե­րը մենք կս­տա­նանք մո­տա­կա տա­րի­նե­րին։ Իսկ ա­ռայժմ ադր­բե­ջա­նա­կան հա­սա­րա­կու­թյու­նը պետք է հաս­կա­նա, որ հա­յե­րը չեն հրա­ժար­վի Ղա­րա­բա­ղյան պա­տե­րազ­մի ար­դյունք­նե­րից և չեն հա­մա­ձայ­նի ինք­նա­վա­րու­թյան կար­գա­վի­ճա­կին, որ նո­րից դառ­նան Ա­լիևնե­րի երկ­րի քա­ղա­քա­ցի, ո­րոնց ա­ռաջ, ինչ­պես ա­սել է Ադր­բե­ջա­նի ղե­կա­վա­րը, հա­յերն ինչ-որ ժա­մա­նակ կանգ­նած էին հնա­զանդ։ Հա­յե­րը դրան չեն գնա»։


Ինչ­պես կա­րե­լի է նկա­տել, պա­րոն Զ. Իբ­րա­հի­մին իր մար­գա­րեու­թյուն­նե­րում որևէ ստույգ ժամ­կետ չի նշում։ Այ­սինքն, նա «ինչ-որ բան գի­տի, բայց ոչ մինչև վերջ»։ ՈՒ դժ­վար է կողմ­նո­րոշ­վել՝ նա ի­րա­կա­նում իս­կա­պե՞ս «ցա­վում» է Հա­յաս­տա­նի, ԼՂՀ-ի, հայ ժո­ղովր­դի, ինչ­պես և իր՝ թա­լիշ ժո­ղովր­դի հա­մար։ Թե՞ պար­զա­պես նրա հոդ­վածն Ա­լիև-Փա­շաևնե­րի կլան­նե­րին նա­խազ­գու­շաց­նե­լու ձև է, որ կա Նու­րի փա­շա­յի և անգ­լիա­ցի Թոմ­սո­նի կող­մից ար­հես­տա­կա­նո­րեն ստեղծ­ված, գո­ղաց­ված ան­վա­նու­մով պե­տա­կան կազ­մա­վո­րու­մը վե­րաց­նե­լու ինչ-որ պլան։ Կաս­կած­նե­րի տե­ղիք տվող նր­բե­րանգ­նե­րը նկատ­վում են Զ. Իբ­րա­հի­միի հոդ­վա­ծի այն մա­սում, որ­տեղ նա ա­սում է, թե հա­յե­րը եր­բեք չեն ցան­կա­նա «նո­րից դառ­նալ Ա­լիևնե­րի երկ­րի քա­ղա­քա­ցի»։ Ճիշտ է դա, թե ոչ, նշա­նա­կու­թյուն չու­նի, բայց այն բա­նի ակ­նար­կը, թե իբր Ար­ցա­խի հա­յերն ապս­տամ­բել են միայն այն բա­նի դեմ, որ Ադր­բե­ջա­նում տի­րում էին Ա­լիևնե­րը, բա­ցար­ձա­կա­պես ակ­ներև է։ Ինչ­պես և ակ­ներև է այն միտ­քը, որ ե­թե չլի­նի «Ա­լիևնե­րի եր­կի­րը», ա­պա ա­մեն ինչ հնա­րա­վոր է... Ոչ, պա­րոն Զա­հի­րադ­դին Իբ­րա­հի­մի, չէ՞ որ ինք­ներդ եք նշել Ար­ցա­խի հա­յե­րի ապս­տամ­բու­թյան գլ­խա­վոր պատ­ճառ­նե­րը։ Հետևա­բար չեք կա­րող չի­մա­նալ, որ Ար­ցա­խի քա­ղա­քա­ցի­նե­րի ար­դեն ա­ռա­ջին սերն­դի օ­րոք, ո­րը լիա­կա­տար ա­զա­տու­թյուն է զգա­ցել հենց կեղծ Ադր­բե­ջա­նից, ոչ միայն «Ա­լիևնե­րի երկ­րից», ստեղծ­ված են բո­լոր անհ­րա­ժեշտ նա­խադ­րյալ­նե­րը, որ հա­վեր­ժաց­վի Ար­ցա­խի և Ար­ցա­խի հա­յե­րի Ա­զա­տու­թյու­նը։ Այ­նուա­մե­նայ­նիվ, պետք է հետևո­ղա­կան լի­նել ու չհա­կա­սել ինքն ի­րեն, և ա­վե­լի լավ է, որ թա­լիշ­նե­րը պայ­քա­րեն հա­նուն Ա­զատ Թա­լիշս­տա­նի, ոչ թե կաս­կա­ծի սեր­մեր ցա­նեն կեղծ Ադր­բե­ջա­նի «կեն­սու­նա­կու­թյան» մա­սին, ե­թե այն­տեղ վե­րա­նա «Ա­լիևնե­րի եր­կի­րը»։ Ա­վար­տենք նյու­թը՝ հի­շեց­նե­լով Զ. Իբ­րա­հի­միի խոս­քը. «Ե­թե Իլ­համ Ա­լիևն իր ե­լույթ­նե­րում հղում է ա­նում ու­ժին, ա­պա այդ ի­րա­վուն­քը տր­ված է նաև հայ­կա­կան կող­մին»։ Ա­վե­լաց­նենք. և՛ թա­լիշ­նե­րին, և՛ լեզ­գի­նե­րին, և՛ մյուս բնիկ ժո­ղո­վուրդ­նե­րին։


Բայց շա­րու­նա­կե­լով միտ­քը՝ նկա­տենք. ե­թե Հա­րա­վա­յին Օ­սիա­յում խոր­հել և կար­ծում են, որ վրա­ցա­կան սահ­մա­նին «ինչ-որ բան» է ծրագր­վում ՆԱ­ՏՕ-ի զոր­քե­րի կող­մից Վրաս­տանն օ­կու­պաց­նե­լու նպա­տա­կով, ա­պա բա­ցառ­ված չէ, որ նման պլան կա նաև կեղծ Ադր­բե­ջա­նի վե­րա­բե­րյալ։ Մի՞­թե այդ­պես չէ։ Մենք կշա­րու­նա­կենք մեր դի­տար­կում­նե­րը։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 11847

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ