ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Նավթամբարները լցվում

Նավթամբարները լցվում
28.04.2020 | 11:24

Սպառման բացակայությունը հանգեցնում է նավթամբարների գերհագեցածությանը՝ Der Spiegel-ի տվյալներով՝ ազատ են միայն նավթամբարների 27%, իբրև լողացող պահեստարաններ օգտագործվում են լցանավերը: Նավթի համաշխարհային շուկան արտակարգ իրավիճակում է: Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներով՝ նավթի պահանջարկը 1/3-ով նվազել է, ամեն օր արտադրվում է 30-40 միլիոն բարել ավելորդ նավթ, մեկ բարելը 159 լիտր է: Այդ պատճառով ցամաքային նավթամբարները լցվում են: Kpler ընկերության վերլուծությունը ցույց է տալիս՝ աշխարհի տարբեր վայրերում՝ արդեն լցված են եղած հզորությունների 73%-ը:


Վերջին տվյալներով՝ պետությունների ռազմավարական ռեսուրսների պահեստարաններում մնացել է 368 միլիոն բարել նավթի տեղ: Առևտրական պահեստարաններում, որ կարելի է վարձակալել ազատ շուկայում, կա 902 միլիոն բարել: Սովորական պայմաններում երկու ցուցանիշների գումարը համապատասխանում էր նավթի երկու շաբաթվա համաշխարհային հանույթին: Kpler-ի տվյալներով՝ 100 միլիոն բարելի տեղ ունեն դեռ ԱՄՆ-ը ու Չինաստանը: Ճապոնիան ու ՀԱՀ-ը՝ 40 միլիոն բարելի: 20 միլիոն բարելի հնարավորություն ունեն Սաուդյան Արաբիան, Հարավային Կորեան, Կանադան, Հնդկաստանը ԱՄԷ-ն, Մեծ Բրիտանիան, Իտալիան: Kpler ընկերության էներգետիկայի հարցերով վերլուծաբան Ալեքս Բուտը ընդգծում է, որ ծավալները նշվում են գնահատող նշանակությամբ: Ցամաքային նավթամբարների մեծ մասի պոնտոնները լողում են նավթի մակերևույթին, դրա շնորհիվ պայթյունավտանգ գազեր չեն անջատվում: Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս՝ որքան բարձր են պոնտոնները նավթամբարներում՝ դրանից Kpler-ը նրանց լցվածության մակարդակի մասին եզրակացություններ է անում: Ալեքս Բուտի խոսքով՝ վերջերս պոնտոնների բարձրացման արագությունը մեծացել է: Հունվարին նավթամբարներ ամեն օր լցվել է 3,3 միլիոն բարել, ապրիլին՝ 3,5: Մեծ լցանավերում պահվող նավթի քանակը ևս խիստ մեծացել է՝ 100-150 միլիոն բարել: «Լցանավերը հիմնականում օգտագործվում են իբրև լողացող պահեստարաններ»՝ ասում է Ալեքս Բուտը: Պատճառը՝ ցամաքում ազատ պահեստարաններն արդեն վարձակալված են; «Նա, ով դեռ նավթ է արդյունահանում և նախապես պահեստարան չի վարձակալել, իրոք խնդիրներ ունի և ստիպված է լինելու առասպելական գին վճարել, եթե ընդհանրապես տեղ գտնի,-ասում է Բուտը: Լողացող պահեստարանների վարձակալման գինը որոշ շրջաններում վերջին երկու շաբաթում կրկնապատկվել է: Իրավիճակի բարելավում չի կանխատեսվում: Առայժմ պարզ չէ՝ նավթ արդյունահանող երկրները կպահպանե՞ն հանույթը կրճատելու խոստումը: Նախորդ կրճատումների ժամանակ Սաուդյան Արաբիան ու Ռուսաստանը ավելի շատ էին արդյունահանում, քան պայմանավորվել էին: «Մեր տվյալներով՝ վերջին 10 օրում Սաուդյան Արաբիան լցանավերով ուղարկել է օրական 10 միլիոն բարել,-ասում է Բուտը: -Դա շատ ավելի մեծ է 7 միլիոն բարելից, որ միջինը մատակարարվում էր շուկաներ վերջին ձմռանը»:
Շտեֆան Շուլց, Der Spiegel


Հ.Գ. Եվ ստացվում է, որ աշխարհի հույսը բժիշներն են, որ պիտի կորոնավարակի մահն ազդարարեն, որ տնտեսությունը դուրս գա կարանտինից ու վերականգնի սպառումը: Բայց նավթի շուկան վերականգնվելու է շատ ավելի դանդաղ՝ և պահանջարկի պակասի, և եղած պաշարները սպառելու անհրաժեշտության պատճառով: Իսկ նավթի գնանկումը շարունակվում է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 17967

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ