ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Գեղարվեստական ղեկավարը պետք է իմանա բեմի ղադրն ու կուլիսների փոշին. թատրոնն իր միջից պետք է ընտրի ղեկավարին»

«Գեղարվեստական ղեկավարը պետք է իմանա  բեմի ղադրն ու կուլիսների փոշին. թատրոնն  իր միջից պետք է ընտրի ղեկավարին»
13.05.2016 | 09:49

ՀՀ վաստակավոր արտիստ ԺԱԿԼԻՆ ՍԱՐԽՈՇՅԱՆԻ հետ հանդիպեցինք մայիսի 5-ին՝ «Երազ» բալետային ներկայացման հաջորդ օրը։ Մեկ գործողությամբ բալետի լիբրետոն և պարերի բեմադրությունը Ժակլին Սարխոշյանինն էր, երաժշտությունը՝ Էդուարդ Համբարձումյանինը, գործիքավորումը՝ Վահան Նահապետյանինը։ Զգեստների ձևավորումը կատարել էր Աննա Ամասյանը, պրոդյուսերն էր Թովմաս Մարտիրոսյանը։ Պարուհի, բալետմայստեր Ժակլին Սարխոշյանի խորեոգրաֆիայով հիշյալ բալետը բեմադրվել է 2012-ին և ընդգրկվել օպերային թատրոնի խաղացանկում: Բալետային ներկայացումը և ընդհանրապես երեկոն մեծ ընդունելության արժանացան հանդիսատեսի կողմից։ Նույն օրը ներկայացվել է նաև Ս. Ռախմանինովի «Ալեկո» օպերան։


Ժակլին Սարխոշյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մայիսի 6-ին մեկնում է Բեյրութ, որտեղ բեմադրում է «Մոխրոտիկ» ներկայացումը Պրոկոֆևի երաժշտության ներքո։ Աշխատում է Լիբանանի Համազգայինի գեղարվեստի դպրոցում։ Խոսելով օպերային թատրոնի և ընդհանրապես հայ պարողների մասին՝ պարուհին նշում է, որ նրանք մրցունակ են, ունեն մասնագիտական լավ որակներ, պարզապես նրանց հետ աշխատել է պետք։ «Ես մեկ շաբաթվա մեջ ներկայացումն ամբողջացրի, ու արձագանքները շատ լավն էին։ Ասում էին, թե այսպես սինխրոն և որակով ներկայացում վաղուց չէին տեսել։ Լեգենդար Գրիգորովիչն ասում էր, որ մենք շատ լավ կազմ ունենք։ Մենք ունենք լավ պարողներ, պարզապես պետք է աշխատեցնել նրանց»,- ասում է մեր զրուցակիցը։


Ժակլին Սարխոշյանը ցավով է նշում, որ օպերային թատրոնում շատ կարճ աշխատեցին Գեղամ Գրիգորյանի հետ։ Պարուհին, խոսելով օպերային թատրոնի ապագա գեղարվեստական ղեկավարի մասին, նկատում է, որ այս պաշտոնում պետք է թատրոնի մարդ լինի։ «Նա պետք է իմանա բեմի ղադրն ու կուլիսների փոշին, հասկանա պարողին, երգչին, նվագողին, արտիստին։ Սա գեղարվեստական ղեկավարի իմ պատկերացումն է։ Եվ ինձ թվում է, որ օպերային թատրոնի ստեղծագործական կոլեկտիվները պետք է ժողով անեն, առաջարկեն մի քանի թեկնածուի և ընտրեն նրանց միջից արժանավորին։ Կապ չունի՝ այդ թեկնածուն կլինի երաժիշտ, երգիչ, պարող։ Այդ հարցը պետք է որոշի կոլեկտիվը քվեարկությամբ»,- ասում է Ժակլին Սարխոշյանը։


Գայանե ԱԹԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 16937

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ