ՈՒ՞մ շունն է պետական պաշտոնյան, որ իրավունք ունենա սեփականաշնորհելու 44-օրյա պատերազմի նահատակների բացօթյա թանգարանի տարածքը, և ու՞մ շունն է սեփականատերը, որ պարտադրի կազմաքանդել այդ թանգարանը, ինչ է թե իր գրպանները տռզացնող միլիոնների արժողությամբ անճոռնի երկնաքերներ է շինելու:
Բայց, մեկ է, մեղավորն այդ գետնամած սողունների բազմությունը չէ՛. մե՛ր մեղքն է, որ Հայաստանում շնչելու՛ իրավունք չունեցող չքոտիներն են տեր զգում իրենց այստեղ:
Դավիթ Գյուլզադյան