Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Համբերեք, կծելու տեղեր կճարեք դեռ

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Համբերեք, կծելու տեղեր կճարեք դեռ
10.07.2014 | 21:48

Համաձայնեք, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության քննարկումը դարձել է առաջնային բոլոր լրատվամիջոցների համար:

Սկսած Հայաստանի անդամակցության ձգձգումից, այն Ղարաբաղյան հիմնախնդրի, Ուկրաինայի և նրա շուրջ տեղի ունեցող դեպքերի հնարավոր զարգացումների ու հետևանքների հետ կապելուց, վերջացրած նաև անհեթեթ եզրակացություններով ու ենթադրություններով:
Քանի կար, որոշ ուժեր «քամակները ճղում» էին, թե ինչո՞ւ ՄՄ, ինչո՞ւ ԵՏՄ, ռուսները «քըխ» են, ամերիկացիները, եվրոպացիները պուպուշ…Հիմա էլ` անընդհատ լալահառաչ մեկնաբանում են` էլի չմտան, էլի չստորագրվեց, էլի ժամկետ փոխվեց, էլի ձգձգվեց…
Փորձեմ վերլուծել այն հիմնական պատճառները, որոնք մեզ հանկարծակի ու արագ ստիպեցին շեղվել դեպի ՄՄ, դեպի ԵՏՄ:
Նախ` Ռուսաստանին պետք էր հասկացնել, հուշել Ուկրաինային, Մոլդովային, ինչո՞ւ չէ, նաև Վրաստանին, որպեսզի չստորագրեն Ասոցացման համաձայնագիրը: Ու այդ հասկացնելու առաջին քայլը պետք է լիներ Հայաստանի հայտարարությունը ՄՄ մտնելու վերաբերյալ: Այդ դերում, Հայաստանից բացի, ոչ ոք չէր կարող հանդես գալ, քանի որ Հայաստանը ռազմաքաղաքական, տնտեսական նկատառումներով ամենախոցելին և կառավարելին է:
Երկրորդ` Հայաստանն այդ միությունում կրկին պետք է ռուսներին որպես դաշնակից, որպես միջոց, որպեսզի հարցերի քննարկման ժամանակ մշտապես պաշտպանի իրեն, պաշտպանի Ռուսաստանի շահերը քվեարկությունների, քննարկումների ժամանակ:
Նազարբաևը և Լուկաշենկոն արդեն հիմնականում ինքնուրույն խաղացողներ են և ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում արդեն զգացվում է, որ փորձում են Ռուսաստանին հիշեցնել, թե ինքն առաջվանը չէ, և իրենք պետք են ռուսներին ու կարող են ունենալ իրենց շահերը, նպատկները: Իսկ դա ռուսներին ամենևին էլ ձեռնտու չէ:
Իսկ ղարաբաղյան հարցը գուցե մի փոքր խանգարող հանգամանք է այս միությանը, սակայն ավելի շատ պատրվակ Բելառուսի, Ղազախստանի և Ադրբեջանին ճնշելու, ԵՏՄ բերելու միջոց` Ռուսաստանի համար:
Ռուսաստանը ցայտնոտի մեջ է, Ղրիմից հետո մի փոքր սպասողական, վախվորած, ուստի նրան առայժմ նոր սրացումներ, նոր բարդություններ պետք չեն: Նրա ռեսուրսները հաստատ բավարար չեն այդ լուրջ խնդիրները լուծելու, ուստի Հարավային Կովկասում նրանք առայժմ սպասողական, համոզելու,նախնական բանակցային փուլում են:
Ռուսաստանի նախաձեռնած այս միություններն, ըստ իս, վտանգված են կամ դեռևս բավականին «խակ», ու լուրջ խնդիրներ, տարաձայնություններ կան , որոնք երկար ժամանակ են պահանջում քննարկելու և լուծելու: Նրանք, ովքեր հետևել են իմ գրառումներին, հավանաբար հիշում են, որ ես գրելէի` ինչքան ձգձգվի ԵՄ-ին, ԵՏՄ-ին անդամակցությունը, այնքան լավ, այնքան կորոշակիանա, և ժամանակ կշահենք, կկողմնորոշվենք, կփորձենք խաղալ «և-և»-ի կամ այլ հնարավոր տարբերակների վրա:
Հիմա ի՞նչ եք ուզում, ինչո՞ւ եք անընդհատ աղմուկ բարձրացնում: Լավ չի՞, որ չի ստորագրվում:
Հա´, հասկացա, ուղղակի իշխանություններին «կծելու» հերթական ցանկությունն է դա, բայց համբերեք, կծելու տեղեր կճարեք դեռ:
Ուղղակի մի բան հիշեցնեմ, որ մեծ տերություններն իրենց շահերն ունեն ցանկացած իրավիճակում և մի ինչ-որ պահից կարող են մեջքով շրջվել, երբ զգան, որ դա իրենց երկրի շահերին թեկուզ մի նշույլ իսկ հակասում է:
Անվստահելի դաշնակից է Ռուսաստանը` այդպես եղել է դարեր շարունակ, և ոչ միայն մեզ հետ, սակայն անվստահելի է նաև Արևմուտքը…
Ե՞լքը: Իմ կարծիքով ելքը միասնությունն է` Հայրենիք, Սփյուռք, Արցախ, քաղաքական բոլոր ուժերի կողմից ռազմաքաղաքական, տնտեսական ծրագրի մշակումը, բոլոր ուժերի համախմբումը, պետության հզորացումը, տնտեսության զարգացումը:
Այլ ճանապարհ և այլ հնարավորություն մենք չունենք:

Դիտվել է՝ 1535

Մեկնաբանություններ