Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Հավատու՛մ եմ

Հավատու՛մ եմ
04.04.2024 | 13:45

Ինչքան ասեն Աստված չկա՛, ավելի եմ հավատում,

Թեև չկա ոչ մի վկա, բայց էլի եմ հավատում,

Տիեզերքը հյուսող հրաշքն այնքան է վեհ ու գաղտնի,

Այնքան անդուռ, որ աներկբա վշտով լի եմ հավատում...

Չէ՛, ով լինի, ով չլինի՛, տիեզերքում մեկը կա,

Քանի կյանք կա՛ Աստված էլ կա, քանի մահվան տեգը կա,

Առանց գլխի մարմին չկա, հավատում եմ անհայտին,

Թեկուզ անտես, հավերժապես մշտագաղտնի ղեկը կա՛։

Ես մի գիշեր հանդիպեցի և խոսեցի Աստծո հետ,

Արտասվելով մարդու համար, ափսոսացի Աստծո հետ,

Հազարամյա երազներս շշնջացի, երբ Նրան,

Ժպտաց, ու ես ողջ մի գիշեր երազեցի Աստծո հետ...

... Աստված իրոք բոլորին հավասարապես է սիրում, սակայն նրան զզվելի են սուտը, կեղծիքը դավաճանությունն ու ագահությունը:

Ոչ մի կերպ չեմ կարող հասկանալ, թե ինչու՛ է «ներվում» մեղքի աններելին, գիտեմ, արդար չկա մեկն էլ չկա, բայց երկիրի ու ժողովրդի հանդեպ կատարված գիտակցված մեղքը կներվի՞...

Աշոտ ՄԿՐՏՉՅԱՆ

Գծանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 5458

Մեկնաբանություններ