Ադրբեջանը և Թուրքիան ահռելի քանակի զենք և զինվորներ են կուտակում Հայաստանի հետ շփման գծի վրա։ Չեմ ասում՝ սահմանի վրա, քանզի շատ տեղերում այդ սահմանը իրենք շուտվանից են հատել:
Այս իրողության մեջ կա երկու սցենար.
1. Նիկոլին տրված է կոնկրետ օր, մինչ այդ նա պետք է ստորագրի «խաղաղության», իսկ իրականում վերջնական վիլայեթացման պայմանագիրը։ Եթե նա չի ստորագրում, ապա սկսվում է լայնածավալ պատերազմ։ Այս սցենարում շփման գծի կուտակումները նրան վախեցնելու համար են իրականացվում։
2. Նիկոլը արդեն խախտել է ժամանակացույցը, և թշնամին նախապատրաստվում է հարձակման։
Այլ տարբերակ, ցավոք, չկա։
Իսկ ի՞նչ է անում Նիկոլը այս շրջանում. մաքսիամալ լարում է հարաբերությունները Ռուսաստանի հետ, կնոջը ուղարկում է Կիև՝ մարդասիրական օգնություն տրամադրելու և ինչ-որ հանդիպման մասնակցելու, և ամենակարևորը՝ ԱՄՆ-ի հետ համատեղ ոչ մի բան չնշանակող զորավարժություն է կազմակերպում Հայաստանում։
Նա շատ լավ գիտի, որ լինելու է պատերազմ և իր տերերի հրահանգով անում է ամեն բան, որպեսզի թե՛ Ռուսաստանը, և թե՛ Իրանը չպաշտպանեն մեզ։ Իրանին պետք է Ռուսաստանի դաշնակից Հայաստանը և ոչ՝ Արևմուտքի։ Եթե Հայաստանը անցնում է ամբողջությամբ Արևմուտքի (մեր դեպքում՝ Թուրքիայի) ազդեցության տակ, ապա Իրանի համար Սյունիքը կորցնում է իր կարևորությունը։
Նիկոլը ստեղծել է մի իրավիճակ, որում մեզ սպասում է պետականության կործանում։ Մեկ տարբերակում մեզ զավթելու են թուրքերը, մյուսում իրենց իշխանությունն են հաստատելու Ռուսաստանը և Իրանը։ Երկու տարբերակում էլ ինքնիշանության մասին խոսելը, ցավոք, ժամանակավրեպ է։
Ասեմ ավելի պարզ` Նիկոլը պայմանավորվել է նոր պատերազմի մասով թուրքերի հետ։ Նա արդեն գիտի, թե ինչ ենք հանձնելու և նույնիսկ զոհերի մոտավոր թիվն է պայմանավորվել։ Միակ բանը, որ նա չի կարողանում ամբողջությամբ հաշվարկել, դա Ռուսաստանի և Իրանի պահվածքն է։ Բայց այդ հարցն իր վրա է վերցրել Թուրքիան և ակտիվ շփումների մեջ է մտել ՌԴ-ի ու Իրանի հետ։
Մեր շփման գծի վրա ահռելի կուտակումները նաև ՌԴ-ի և Իրանի հետ բանակցություններում Թուրքիայի կողմից գերիշխող դիրք ունենալու համար են։
Մեզ բաժանում են տարբեր մասերի, և սրա միակ պատասխանատուն ու մեղավորը Նիկոլն է՝ իր երիտթուրքերով։
Երբեք չէի պատկերացնի, որ այսպես կնստեմ ու կսպասեմ, թե ոնց են իմ երկիրը իրար մեջ բաժանելու մի քանի այլ երկրներ։
Եվ վերջում` մի հռետորական հարց, որի շուրջ խորհուրդ կտամ լրջորեն մտածել. ռուս-թուրքական պատերազմի դեպքում ու՞մ կողմից եք կռվելու:
Արա Վարդանյան