Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Հայաստանը՝ մեծ փորձության և մեծ «ռազբորկայի» շեմին

Հայաստանը՝ մեծ փորձության և մեծ «ռազբորկայի» շեմին
16.03.2023 | 00:12

Վերջին ասուլիսից մի բան պարզ դարձավ. Հայաստանը կանգնած է մեծ փորձության և մեծ ռազբորկայի շեմին։ Անհավանական է, բայց՝ փաստ. 100 տարվա պատմությունը մեր աչքի առաջ կրկնվում է։ Մեզ էլի սպառնում է ֆիզիկական վտանգ, մեր պետականությունը հարցականի տակ է։

Անհավանական է, բայց՝ փաստ. սա տեղի է ունենում մեր նույն սխալների պատճառով։ Մենք աղետի սպասում ենք այնպես, ինչպես այլ ժողովուրդներ՝ օդանավակայաններում ինքնաթիռի են սպասում։ Ուղղակի սպասում ենք։

Ստացվում է, որ 30 տարվա պետականության պատմությունը մեզ չի՞ տվել ոչինչ. ոչ՝ պետական մտածողություն, ոչ՝ պետական ինստիտուտներ, ոչ՝ անհատներ, ոչ՝ բովանդակություն։ Հնարավոր չէ հավատալ դրան։ Չի կարող նման բան լինել։ Կա տպավորություն, որ ոչ մի բան ժողովրդի վրա չի ազդում։ Մահերը, հազարավոր զոհերը, իր տնից 2 ժամվա հեռավորության վրա կռիվը. ոչինչ չի ազդում։ Իշխանավորների կոռուպցիոն պատմությունները, վեր խոյացող առանձնատներն ու լկտի պահվածքը չեն ազդում։ Շրջափակված Արցախը չի ազդում։ Ռուսաստանի հետ հարաբերությունների արհեստական սուր վատացումը չի ազդում, Ռուսաստանի՝ բաց տեքստով զգուշացումը, թե՝ նման երկրները կորցնում են պետականություն, չի ազդում, Ուկրաինայի կադրերը չեն ազդում։ Նման պետական և հոգեբանական փոսում հայտնված ժողովուրդները սովորաբար ծանր գին են վճարում։ Բայց նույնիսկ սա´ լավ չի հասկանում ժողովուրդը, չի հասկանում, որ դա իր, իր ընտանիքի աղետն է լինելու, այլ ոչ թե՝ ինչ-որ վերացական Հայաստանի և վերացական ժողովրդի։

Մյուս կողմից՝ բոլոր սոցհարցումներից ակնհայտ է դառնում, որ Հայաստանում կա մտածող-մտահոգ շերտ և ճիշտ աշխատելու դեպքում՝ կոնսոլիդացիոն մեծ ռեսուրս։ Ուրեմն կա հնարավորություն՝ աղետը կասեցնելու համար։ Պետք է հնարավորինս ճիշտ պատկերացնենք զարգացումները և ճիշտ կազմակերպենք աշխատանքը։

Եվս մեկ զարգացում, կարծես թե, լինելու է անխուսափելի՝ «Մեծ ռազբորկան»։ Երեկվա ասուլիսում Փաշինյանը, սովորության համաձայն, նորից կեղծեց մեր ընդհանուր պատմության որոշ դրվագներ։ Պատմության ամբողջական կեղծումից խուսափելու ու նաև ինքներս մեր հանդեպ ավելի անկեղծ լինելու համար պիտի սկսենք մեծ խոսակցություն, որ պատասխանենք կարևոր հարցերի. ինչո՞ւ այսպես եղավ, ինչո՞ւ 30-ամյա երրորդ հանրապետությունը փլուզվեց այսքան արագ, այսքան հեշտ ու այսքան ծանր գնով։ «Մեծ ռազբորկան» պիտի ներառի թե´ մինչև 2018-ը, թե´ 2018-ից հետո, թե´ նոյեմբերի 9-ից հետո ընկած ժամանակահատվածները։ Սրանից խուսափել կարծես թե հնարավոր չի լինելու, որովհետև գինը չափազանց թանկ է եղել՝ հայրենիքի կորուստ ու ահռելի զոհեր։ Այս մեծ խոսակցության նախաձեռնողը պետք է լինի հենց այն մտահոգ-մտածող շերտը, Հայաստանի վերականգնման նոր իշխանությունը, որը պետք է ստանձնի երկրի վերականգնման գործը։ Սա կօգնի՝ լինել առավելագույնս օբյեկտիվ և ազնիվ՝ իրար հանդեպ, խուսափել մեղքերն անվերջ իրար վրա բարդելու արատավոր շրջանից, ու միասին աշխատել՝ առանց ավելորդ, անիմաստ բարդույթների։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 2753

Մեկնաբանություններ