ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Շուշիում թշնամու վերահսկողության տակ են անցել պատմության և մշակույթի 197 հուշարձան, Կերպարվեստի թանգարանի 800 գեղանկարներ

Շուշիում թշնամու վերահսկողության տակ են անցել պատմության և մշակույթի 197 հուշարձան, Կերպարվեստի թանգարանի 800 գեղանկարներ
19.01.2021 | 21:09

ԼՀԿ խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․


«Արցախում, մասնավորապես Շուշիում դեռևս պահպանված թանգարանային ցուցանմուշները փրկելու և տարհանելու համար նոյեմբերի 26-ին պաշտոնական գրությամբ դիմել էի ՀՀ-ում ՌԴ Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին՝ խնդրելով օգնել Արցախում խաղաղապահ գործունեություն իրականացնող զորքերի ղեկավար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ և ադրբեջանական կողմի համաձայնությամբ՝ փոքրաթիվ օպերատիվ խմբով Շուշի մուտք գործելու թույլատվություն ձեռքբերել, որպեսզի հնարավոր լինի տարհանել կամ գոնե տեղում տեսանկարահանել Շուշիի 4 պետական և 2 մասնավոր թանգարանների ցուցանմուշները (իրավական առումով սա մեզ ապագայում պետք է գալու՝ ապացուցելու Ադրբեջանի կողմից ևս մեկ հնարավոր ռազմական հանցագործության փաստը)։


Ուզում եմ հիշեցնել, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր հերթական քննարկումներից մեկի ժամանակ կարևորել էր Արցախում Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքներում պատմամշակութային հուշարձանների պահպանությունը, տեղեկացրել, որ խոսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Ազուլեի հետ, ով հայտարարել էր, որ մոտ ժամանակներս հատուկ առաքելությամբ խումբ է պատրաստվում ուղարկել Արցախ՝ տեղում գնահատելու բոլոր պատմական վայրերի ու մշակութային արժեքների վնասման ծավալները, դրանց վերականգնման հնարավորությունը և պահպանման հարցը։ Ասել կուզեմ՝ ՌԴ պաշտոնական և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարության մակարդակով արվել են շատ հստակ հայտարարություններ․ ի՞նչ է անում մեր կառավարությունը՝ պատմամշակութային ժառանգությունը ադրբեջանցիների հանցագործ ձեռքերից փրկելու համար։


Հ․Գ․ Շուշիում թշնամու վերահսկողության տակ են անցել պատմության և մշակույթի 197 հուշարձան (158 միավոր), Կերպարվեստի թանգարանի մոտ 800 գեղանկարներ, գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ, Շուշիի երկրաբանության թանգարանի 700–ից ավելի նմուշներ, ընդ որում, երկրաբանության թանգարանում ներկայացված էին ինչպես Արցախի տարածքում հայտնաբերված օգտակար հանածոներ, այնպես էլ` երկրաբանական առումով հետաքրքրություն ներկայացնող համաշխարհային նմուշներ։

Դիտվել է՝ 5711

Մեկնաբանություններ