Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 3-4-ը Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում կքննարկեն Ռուսաստանի ղեկավարի առաջիկա այցը Թուրքիա և մի շարք զգայուն հարցեր։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի ՈՒՍշակովը։               
 

Վահագն ԹԵՎՈՍՅԱՆ. Բայց մենք շարունակում ենք օրհնել էդ ոտքը

Վահագն ԹԵՎՈՍՅԱՆ. Բայց մենք շարունակում ենք օրհնել էդ ոտքը
27.03.2013 | 02:30

Մեր հասարակության համակարգային մտածելակերպում շատ լուրջ դեֆեկտ կա, իմ կարծիքով: Էդ դրական երևույթների ու դրանց ծնունդ տված մարդկանց հանդեպ չդադարող շնորհակալական զգացումն ա:
Էդ էն ա, երբ հյուսիսային հարևանի ոտը օգնում ա մեզ պատմական մի շրջափուլում ու կարճ ժամանակ անց դառնում է մեր ազատությունն ու ինքնությունը ոտնատակ տվող կրունկ, բայց մենք շարունակում ենք օրհնել էդ ոտքը:
Էդ էն ա, երբ գործատուն մեկին գործի ա ընդունում ու որոշ ժամանակ անց սկսում վերաբերվել որպես ստրուկի, բայց աշխատողը շարունակում ա նրան շնորհակալ մնալ գործի տեղավորվելու համար:
Էդ էն ա, երբ տաղանդավոր մշակութային գործիչը հրաշալի ստեղծագործություններ ա երկնում, բայց կարճ ժամանակ անց սկսում ա էշ էշ դուրս տալ, բայց բոլորը ներողամիտ ժպտում են նրան:
Էդ էն ա, երբ պետական գործիչը հիմք ա դնում դրական զարգացումներին ու կարճ ժամանակ անց էդ զարգացումների հերը անիծում ա, բայց բոլորը շնորհակալ են լինում էդ հիմքը դնելու համար:
Էդ էն ա, երբ մարզիչը ոտքի ա կանգնեցնում մի մարզաձև ու կարճ ժամանակ անց իր իսկ արած գործը թաղում ա խորը փոսի մեջ՝ տժժալով բոլորի վրա, բայց բոլորը նրան հանդուրժում են իր երբեմնի արժանիքների համար:
Շնորհակալության զգացումը հրաշալի բան ա, կարծում եմ: Ինքը իր տեղը կգտնի ու պե՛տք ա գտնի պատմության մեջ՝ իրան ծնունդ տված երևույթ-պատճառի հետ միասին: Բայց հասարակական պրոցեսների ընթացքում այն կարող ա ընդհատվել, ու պե՛տք ա ընդհատվի, երբ վերանում ա էդ զգացումը ծնող պատճառը: Շարունակական, անդադար շնորհակալության զգացումը առողջ երևույթ անվանելը մի քիչ դժվար ա: Անձամբ ես՝ դժվարանում եմ:

Ու չդադարող շնորհակալական զգացումի սինդրոմը հիմք ա տալիս ցանկացածին մտածելու, որ մեկ պայմանական դրական բան անելուց հետո ցանկացած այլ պայմանական բացասական բան անելը թույլատրելի ա ինքնաբերաբար: Փշաքաղեցնող բան ա:

Դիտվել է՝ 2229

Մեկնաբանություններ