«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

Ստեփան ՍԱՖԱՐՅԱՆ. Երևանից հեշտ է Բաքուն արյան ծով սարքել

Ստեփան ՍԱՖԱՐՅԱՆ. Երևանից հեշտ է Բաքուն արյան ծով սարքել
23.01.2014 | 00:33

Երևանից հեշտ է Բաքուն արյան ծով սարքել, եթերից հայրենասիրական ճառեր ասելը... Դժվար է ապրել Այգեպարում, Ներքին Կարմիրաղբյուրում, Չինարում ու Տավուշի և մնացած մարզերի բոլոր սահմանամերձ գյուղերում: Երկրում ռազմավարական մտքի ոչնչացումը, պետական կառավարման մեջ միաբջիջ տղայականությունը ավելի են սրելու իրավիճակը: Տարիներ առաջ եմ ասել ու հիմա էլ կրկնում եմ՝ սիմետրիկ պատասխանները հակառակորդին միշտ ռեսուրսատար ու բարձր գին են ունենալու (հայ զինվորի սպանության դիմաց ադրբեջանցի զինվորի սպանություն, դիվերսիային կոնտրդիվերսիա և այլն): Դրանք կարելի է օգտագործել բացառապես տակտիկական, բայց ոչ ռազմավարական նպատակներով: Իրավիճակի կառավարումը ենթադրում է միանգամայն ասիմետրիկ պատասխաններ՝ փոքր ռեսուրսներով մեծ էֆեկտ ստանալու հաշվակով: Գյուղերի տարհանման մասին կարդալով հիշեցի, թե ինչպես վաղ 90-ականներին իմ հայրենի գյուղն էր այդ իրավիճակում, իսկ հայրս այն քիչ մարդկանցից էր, ով հրաժարվեց դուրս գալ գյուղից՝ «ես կյանքում երկրորդ անգամ տուն չեմ սարքի» ասելով ու մենք էլ հարկադրված նրա հետ մնացինք այդ վտանգավոր իրավիճակում... Աստված պահապան մեր գյուղերին, մեր զինվորի բազկին էլ ուժ... Ղեկավարությունից սպասելիք չունեմ ու թե ինչու, գրեցի... Եվ թող այս ամենում տեսնեն նաև Ռամիլ Սաֆարովի արտահանձման խայտառակ պամության մեջ հայկական դիվանագիտության աններելի սխալը, Գուրգեն Մարգարյանին կրկին մոռանալը, նրա գործով բացի քարոզչական հռետորաբանությունը այլ բան չանելը ու վերը գրածս Գրանդ ստրատեգիայի մասին պատկերացում չունենալը..

Դիտվել է՝ 1913

Մեկնաբանություններ