«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Մահացել է Սեն Արևշատյանը

Մահացել է Սեն Արևշատյանը
25.07.2014 | 19:05

Մահացել է հայագետ, ակադեմիկոս, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նախկին տնօրեն Սեն Արևշատյանը: Սեն Արևշատյանը ծնվել է 1928 թ. հունվարի 7-ին, Երևանում: Նա հեղինակ է ավելի քան 150 գիտական աշխատությունների, այդ թվում՝ 30 մենագրությունների և բազմաթիվ հոդվածների, որոնք լույս են տեսել ոչ միայն Հայաստանում, այլև Մոսկվայում, Փարիզում, Վարշավայում, Շտուտգարտում, Սանկտ Պետերբուրգում, Աթենքում, Կահիրեում և այլուր: Սեն Արևշատյանի աշխատությունները վերաբերում են հիմնականում հայ հին և միջնադարյան փիլիսոփայության պատմությանը, սակայն դրանց ընդգրկումն իրականում շատ ավելի լայն է, իսկ տեսական առումով դրանք պարունակում են հայկական մշակույթի և նրա պատմությանը վերաբերող ընդհանուր տեսական հարցադրումներ։
Սեն Արևշատյանը շուրջ 25 տարի (1982-2007 թթ.) եղել է Մատենադարանի տնօրեն, իսկ 2007-ից ցայսօր՝ Մատենադարանի կառավարման խորհրդի նախագահ։ Սեն Արևշատյանը Երևանի պատվավոր քաղաքացի էր: Նա պարգևատրվել է շքանշաններով ու մեդալներով, Եվրոպայի մշակույթի «Պո-Արաքս» ընկերության (Վենետիկ) անդամ է, Փիլիսոփայական միջազգային ակադեմիայի իսկական անդամ, «Արարատ» միջազգային ակադեմիայի (Փարիզ) թղթակից անդամ։ Գիտնականը 2008-ին պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալով, արժանացել է Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Սահակ, Սուրբ Մեսրոպ» շքանշանի, 2010-ին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով։

Դիտվել է՝ 834

Մեկնաբանություններ