Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Հունվարի 1-ից թոշակներն ու նվազագույն աշխատավարձը կբարձրանան

Հունվարի 1-ից թոշակներն ու նվազագույն աշխատավարձը կբարձրանան
20.04.2018 | 12:05

Առաջիկայում «Հարկային օրենսգրքում» կկատարվեն փոփոխություններ՝ եկամտահարկը նվազեցնելու ուղղությամբ` «Շանթին» հարցազրույցում հայտարարեց վարչապետ Սերժ Սարգսյանը։

«Ծրագրված է և, ամենայն հավանականությամբ, հունվարի 1-ից թոշակների, նվազագույն աշխատավարձի որոշակի բարձրացում կլինի։ Սրանք հնարավորություններ են, որոնք տալիս է հանգիստ, հանդարտ կյանքը, տնտեսական զարգացումը, առաջխաղացումը։ Կրկնում եմ՝ որևէ մեկը չի կարող 5 տարում, 15 տարում ստեղծել այնպիսի պայմաններ, որ բոլորը այդ պայմաններից գոհ լինեն։ Այս 26 տարվա ընթացքում, եթե հաշվի առնենք այն բոլոր պրոբլեմները, որոնք եղել են Հայաստանի տարբեր ժամանակների իշխանությունների առաջ, մեր երկիրը վատ չի զարգացել։ Ես չեմ ասում՝ լավ է, ինչքան էլ լավ լինի, իմ գնահատականը միշտ էլ այսպես է՝ ավելի լավ կարող էր լինել», - հավելեց Սերժ Սարգսյանը։

Դիտվել է՝ 3841

Մեկնաբանություններ