ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Կանխենք գազի թանկացումը

Կանխենք գազի թանկացումը
23.05.2013 | 11:56

«Եկեք կանխենք գազի թանկացումը» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր ժամը 17:15-ին ԱԺ-ի դիմաց անցկացնելու է բողոքի ակցիա: Նպատակն է՝ թույլ չտալ, որ ժողովրդի թիկունքում ընդունվեն որոշումներ, որոնք կեղծ են ու ապօրինի, որոնք հակասում են նրա շահերին: «Միացեք մեր ու ձեր սահմանադրական իրավունքների պաշտպանության պայքարին...»,- կոչ է անում քաղաքացիական նախաձեռնությունը:


Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2059

Մեկնաբանություններ