ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Նախարարին «գրված» տեքստ էին տվել

Նախարարին «գրված» տեքստ էին տվել
22.05.2013 | 19:15

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ զավեշտալի դեպք տեղի ունեցավ: Երբ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը գյուղնախարարին կոնկրետ հարց ուղղեց կարկուտի հասցրած վնասների և տարվա բերքի չափերի մասին, Սերգո Կարապետյանը, թղթապանակից ելույթի տեքստը հանելով, մոտեցավ ամբիոնին: Իսկ ելույթը, փաստորեն, ընդհանրապես հարցին չէր առնչվում: Չէր հասցրել ավարտել, երբ Վարդանյանը հեգնախառն հարցրեց, թե իր աշխատողներից ո՞վ է գրել ու նրա ձեռքը տվել այդ ելույթը, որն իր հարցի հետ կապ չունի: Նախարարը ստիպված էր կոնկրետ հարցին տալ կոնկրետ բանավոր պատասխան, թեև դա էլ, մեղմ ասած, բանի նման չէր:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2071

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ