ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

ԿԸՀ-ն բաշխել է տեղամասային հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների տեղերը

ԿԸՀ-ն բաշխել է տեղամասային հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների տեղերը
01.04.2013 | 23:21

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 1-ի արտահերթ նիստում, էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է 2013թ. մայիսի 5-ի Երեւանի ավագանու ընտրությունների 464 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքի միջեւ:
Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետեւյալ համամասնությամբ.
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 206-ական,
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 144-ական,
Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 36 -ական,
Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)՝ 26-ական,
«Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ)՝ 26-ական,
«Ժառանգություն» կուսակցություն՝ 26-ական:

Դիտվել է՝ 2075

Մեկնաբանություններ