Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Վերջից՝ հինգ պակաս

Վերջից՝ հինգ պակաս
05.10.2024 | 09:14

Վերջում չի հիշվելու, թե այս օրերին, հինգ կամ քսան տարի առաջ ով ինչ ասաց, որքան ճիշտ էր և արդյոք իրավունք ունե՞ր մեղադրելու մյուսներին:

Վերջում ձեր ու մեր արածն ու չարածը կարևոր չի լինելու:

Վերջում մենք ուղղակի գաղթական ենք դառնալու, իսկ մեր բոլոր քննարկումները` իմաստազուրկ:

Վերջում, երբ մեր հայրենիքի այս մի կտորն էլ ավարտվի, ոչ միայն չի հիշվելու, այլև կարևոր չի լինելու այս օրերի իրար մեղադրելը, իրարից բողոքելը, մեր գրած ստատուսները:

Իսկ այսօր վերջից արդեն հինգ է պակաս:

Ուրեմն, դեռ հինգ «րոպե» կա կենտրոնանալու լուծման վրա ու փրկելու համար այն, ինչ այս պահին անդառնալի է:

Վարուժան Գեղամյան

Պ.գ.թ., թյուրքագետ

Դիտվել է՝ 2441

Մեկնաբանություններ