38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Այս ախտը դեռ երկար կխորանա

Այս ախտը դեռ երկար կխորանա
26.08.2024 | 09:20

90-ականների Ազգային -ազատագրական պայքարի ռազմական փուլը հայ ազգն անցավ բարեհաջող, դիվանագիտականը՝ վատ, ներհանրային դաշնության փուլում, որն ամենակարևորն էր, պարտվեց ու կորցրեց առաջին և երկրորդ փուլերում ձեռքբերածները:

Նախապես զրկված լինելով դասական դիվանագիտության շնորհից, փորձից ու ձիրքից՝ հանկարծակիորեն հայտնվեց հաղթական վակուումում: Իր գերակայությունները չկարողանալով զարգացնել, չափազանց մեծ որս կուլ տված վիշապօձի պես, հետ հրեց իր ներսինը...

Եվ այս արհավիրքային իրավիճակից խեղաթյուրվեց ամեն ինչ: ՄԻԱՑՈՒՄԸ վերածվեց ԱՆՋԱՏՄԱՆ՝ սկիզբ դնելով Արցախի Հանրապետության ԿՈՐԾԱՆՄԱՆ, հասցնելով վերջնական կապիտուլիացիայի ու Արցախի կորստի։

Այնինչ, պետք էր կանգ առնել մեկ կետում, և այդ կետը ՄԻԱՑՈՒՄՆ էր:

Այստեղից էլ սկիզբ առան ներհասարակական հակառակությունները՝ հետագայում հասնելով թշնամանքի ու անտարբերության ազգային ամեն ինչի նկատմամբ։

Եվ այս ախտը դեռ երկար կխորանա:

Լեռնիկ Հակոբյան

Դիտվել է՝ 2768

Մեկնաբանություններ