Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Գայանե ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ. «Մաուզերիստներն» իրենց հերթին են հաբռգած, Լիցկան` իր

Գայանե ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ. «Մաուզերիստներն» իրենց հերթին են հաբռգած, Լիցկան` իր
07.06.2013 | 14:11

Էդ ինչո՞ւ եք կողմերի բաժանվել, էդ խասյաթը թարգեք, սևի ու սպիտակի բաժանվելը: Կա ընդամենը մի կողմ՝ ճշմարտությունը: Թե չէ կեսը Լիցկա է պաշտպանում, մյուս կեսը՝ Բուդաղյաններին: Իրար արժեն, ոչի՞նչ: Ես մարդասպանությունը չեմ արդարացնում, նախօրոք ասեմ, որ սնունդ չտամ «Տեսա՞ք, մարդասպանին արդարացնում է» ու նման այլ կպչուն մտքեր արտադրողներին: Պարզապես զինվորականներն իրենց հերթին են հաբռգած, Լիցկան՝ իր, ու էստեղ «տղու թասիբի» ճղճիմ ցուցք էր: Բա ո՞նց, տղերքը զենք ունեն, մաուզերիստ են, գեղի ֆոլկլորով՝ «ցար ի բոգ» են: Սպայի պատի՞վ էին պաշտպանում: Թույլ տվեք կասկածել: Դրանք, եթե զենքը Լիցկայի վրա են քաշել, վստահ չե՞ք, որ էն խեղճ ու կրակ, էն քաշը պակաս, էն կիսաքաղց, թիկունքում՝ տանը հազար ցավ ու դարդ թողած ու դրանից ներսում կուչ եկած զորակոչկի վրա ի՞նչ «դուխ» կբանեցնեն: Բուդաղյանը խոսում է` գրում են ու Աստծուն գոհունակություն մատուցում: Իսկ ես հույս ունեմ, որ ավելի քիչ կխոսի, քան կմտածի, Աստծու դուռը հասած -հետ եկածի հոգին եթե չլուսավորվի, վայ նրան (չնայած, մի անհաջող փորձ ունենք՝ Դոդի խնամին` հոկտեմբերի 27-ին մահից պրծած ու մամոնայի գիրկն ընկած Անդրանիկ Մանուկյանը), ով էս միջադեպից արյունն աչքերը կալած մնաց, վայ նրան ու վայ էն ժողովրդին, ով, արդարադատություն փնտրելու փոխարեն, ոխ է ման գալիս:
Հ.Գ. Ու էս միջադեպի մասնակից միակ տղերքը (չնայած, չեմ սիրում էս արտահայտությունը) կանայք էին, հենց Լիցկայի կինը: Լրիվ վերացարկվելով նրանց ներկայից ու անցյալից, որպես ուղղակի դիտորդ, անտեղյակ մեկը, որը դատում է ըստ տեսածի, պիտի նշեմ, որ այդ կինը մայրական, կնոջ բնազդներով իր որդիներին էր պաշտպանում, նաև ամուսնուն, տանը թաքնված, ու կարեւոր չէ, որ նրանք, ինչպես և մաուզերիստները, որոնցից մեկը քաշքշում էր իր զենքի բուկը բռնած կնոջը, բոլորն անխտիր քսու, վախկոտ ու ողորմելի էին:

Դիտվել է՝ 3248

Մեկնաբանություններ