2020 թ. համազգային աղետից հետո, առավել քան երբևէ, կարիք կար հասարակության տարբեր շերտերի գիտելիքների, հմտությունների համախմբման՝ հանուն պետականության և հանուն պետականության անկումը կանխելու:
Ճիշտ են, էլի, ասում այս իշխանության գլուխգովան զանազան պետերը, որ Հայաստանը զարգացել է, կյանքը բարելավվել, աղքատությունը՝ մի կես տոկոս քչացել, հավանաբար, Ռուսաստանից փախած դասալիքների շնորհիվ:
Իշխանությունն ապրում է իշխանական գործունեության իլյուզիայով, ընդդիմությունը՝ ընդդիմադիր գործունեության, իսկ ժողովուրդը՝ խաղաղ, հանգիստ կյանքի իլյուզիայով։
Այս տարվա փետրվարին, հիմա էլ այս դեկտեմբերին եմ հարցնում՝ ի՛նչ եմ անելու, էս անտեր ցուրտն էլ մյուս կողմից է վրա տվել: Ազգի վիճակը և այս ցուրտը համահունչ են:
Մինչ Երևանի սրտում ժամանակավոր էսթետիկ տեսքի համար այլանդակվում է պատմական ճարտարապետական ժառանգությունը, իսկ կառավարությունն էլ միլիոնների ճոխություն է իրեն թույլ տալիս առաջնագիծը պատշաճ կահավորելու փոխարեն՝ զարդարելով մայրաքաղաքի հրապարակը:
Երբ DJ Էդոն խոսում է «30 տարվա դիվանագիտությունից», դա նույնն է, որ Վարդան Օսկանյանը, Էդվարդ Նալբանդյանը, Զոհրաբ Մնացականյանը, Արարատ Միրզոյանը խոսեն էն մասին, որ «30 տարի լավ դիջեյություն չեն արել, դրա համար էլ էս օրին ենք»։
Քանի որ ՀՀ-ն և Հունգարիան որոշել են վերահաստատել դիվանագիտական հարաբերությունները, ես դա դիտարկում եմ որպես էլի մեկ դավաճանություն, էլի մեկ անարգանք և էլի մեկ թրքահաճո քաղաքական քայլ, որի հեղինակը ՔՊ կոչված խունտան է՝ յուր ԱԳՆ ղեկավարով։
Առաջիկայում Իրանի Իսլամական Հանրապետությունը դառնալու է միջուկային տերություն։ Այդ անխուսափելի զարգացումը շեշտակիորեն փոխելու է տարածաշրջանում տիրող աշխարհառազմավարական հաշվեկշիռը և ուժերի հարաբերակցությունը՝ հօգուտ Իրանի։ Հայաստանի Հանրապետությունը կարող է ստանալ կայուն և ապահով զարգացման առնվազն 10-20 տարի, քանի որ Իրանին պետք է լինելու ամրապնդել իր հյուսիսային սահմանների անվտանգությունն ու չեզոքացնել թուրանական սպառնալիքը։ Այս իրավիճակում Հայաստանն առանցքային դերակատարում և նշանակություն ունի։