Իսրայելի զինված ուժերը հայտնել են, որ իրենց ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցնում «Հեզբոլլահի» թիրախներին Լիբանանում Իսրայելի ուղղությամբ հրթիռներ և արկեր արձակելու փորձերից հետո՝ հաղորդում է BBC-ն: Իսրայելը հայտարարել է, որ լիբանանցի խաղաղ բնակիչները զգուշացվել են անհապաղ լքել այն տարածքները, որտեղ գործում է «Հեզբոլլահը»:                
 

Օրը եկել է՝ պիտի վճարեմ

Օրը եկել է՝ պիտի վճարեմ
20.12.2023 | 21:24

Ինձնից հեռացել, հեռացե՜լ անվերջ,

Երբեմն ինձնից ոչինչ չեմ հիշում...

Անցյալիս վրա եղյամ է իջել,

Կետագծեր եմ տեսնում մշուշում:

Այն ե՞րբ էր՝ ճամփաս հստակ էր, ուղիղ,

Հասարակ իրերն՝ հանց արքայական,

Ձեռքս եմ առել մի նկար փոքրիկ,

Սև-սպիտակ նկար՝ անցյալի վկա:

Չեմ խորանում ես անցյալի հուշում,

Հոգուս պատերը էլ ինչու՞ քերեմ.

Մի պարզ օրենք կա. Երջանկության դեմ

Օրը եկել է՝ պիտի վճարեմ...

Անահիտ ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 2840

Մեկնաբանություններ

այքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am