ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Շարունակում եք տպավորություն ստեղծել՝ իբր ամենաուժեղ քարտերով եք խաղում

Շարունակում եք տպավորություն ստեղծել՝ իբր ամենաուժեղ քարտերով եք խաղում
10.10.2024 | 14:43

Հարձակվողն էլ, պաշտպանվողն էլ մեծամտանալիս նույն կերպ են սխալվում, այն է՝ կորցնում են զգոնությունը և դառնում են հեշտ խոցելի թիրախ: Մեծամտություն-մեծամտանալն այն հայտնի արատներից է, որի մասին խոսվում է ամենուր՝ Աստվածաշնչից մինչև «պատերազմների արվեստ և տեսություն» ձեռնարկներում:

Պարոնայք կարկառուն կուսակցականներ, արթնացեք ձեր վերամբարձ երազներից, դուք պետության և ժողովրդի վրա խաղում եք այնպես, ասես ձեր սեփականությունն է, որը դրել եք խաղասեղանին՝ փող «կրելու» և ուժեղ խաղացողի ձեր բարի համբավը վերականգնելու նպատակով, ու չնայած դրա մեծ մասն արդեն տանուլ եք տվել, ձեռքներիդ էլ այս պահին ամենամանր քարտերն են՝ դուք շարունակում եք խոսել ու տպավորություն ստեղծել՝ իբր ամենաուժեղ քարտերով եք խաղում:

Խաղամոլների ճակատագիրը բոլորիս է հայտնի. նրանցից շատերն ավարտում են սեփական ընտանիքի և ունեցվածքի կործանումով և ապա՝ սեփական գանգատուփի մեջ փամփուշտ ուղարկելով (առաջարկում եմ անել երկրորդը, քանի դեռ առաջինն ամբողջությամբ չի իրականացել):

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 1639

Մեկնաբանություններ