Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

«Ռուսական ֆիլմերի շաբաթ»

«Ռուսական ֆիլմերի շաբաթ»
21.05.2012 | 06:55

«Մոսկվայի տան» նախաձեռնությամբ Երևանում մայիսի 23-ից 28-ին կանցկացվի «Ռուսական ֆիլմերի շաբաթ»:
Այս տարի կներկայացվեն 2011-ին նկարահանված տարբեր ժանրերի հինգ ռուսական ֆիլմ. Սերգեյ Մախովիկովի «Тихая застава» ռազմական մելոդրաման, Նիկոլայ Շչերբակովի «Кладоискатели» մանկական արկածային կատակերգությունը, Իգոր Չեռնիցկու «Подпоручик Ромашов» ռազմական մելոդրաման, Հայաստանում քրիստոնեության ընդունմանը նվիրված Գենադի Նովիկովի «Строгая страна» վավերագրական ֆիլմը, Դմիտրի Աստրախանի «Ночной таверны огонек» մելոդրաման:
Շաբաթը կեզրափակվի «О чем еще говорят» կատակերգությամբ:
Ռուս կինոգործիչների պատվիրակությունը կգլխավորի «Амурская осень» թատրոնի և կինոյի բաց փառատոնի նախագահ, ՌԴ կինոգործիչների միության քարտուղար Սերգեյ Նովոժիլովը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 15613

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ