Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Նիկոլի ավերակներից հետ նայելիս

Նիկոլի ավերակներից հետ նայելիս
29.04.2023 | 21:11

Նիկոլն ամեն ինչ արեց՝ ստիպելով փոշմանել նախկին իշխանություններին նրանց իշխանության ժամանակ մշտապես քննադատելու, երբեմն «քլնգելու» համար։

Բայց չէ, եթե ժամանակին մեր քննադատությունները տեղ հասնեին, եթե համակարգեր նեխացնող օդիոզ դեմքերին չպահեին ու լիքը այլ բաներ չանեին (հիմա դրա ժամանակը չէ, թե չէ շատ երկար կարելի է գրել), ոչ 18-ը կլիներ, ոչ բառադիների օրը տոն կլիներ։

Այդ հիմա` Նիկոլի ավերակներից հետ նայելիս է ամեն ինչ գեղեցիկ սկսում թվալ։

Երվանդ Վարոսյան

Դիտվել է՝ 2344

Մեկնաբանություններ